Բջիջի միջուկում կալցիումային ազդակը ոչ միայն ուղեղի շատ ֆունկցիաներ է կարգավորում, այլեւ իմունային համակարգի պաշտպանական արձագանքները: Սա պարզել են Heidelberg University-ի նյարդակենսաբանները եւ Heidelberg University Hospital-ի (Գերմանիա) իմունոլոգները, որոնք լիմֆոցիտներում հայտնաբերել են նախկինում անհայտ կալցիումային ազդակային ճանապարհի ֆունկցիան: Նրանց հետազոտության մասին հրապարակել է Journal of Cell Biology գիտական ամսագիրը:

Իմունային բջիջները կարող են պրոտեինի «յուրային» (օրգանիզմին պատկանող) մոլեկուլները «օտարներից» տարբերակել: Օրինակ՝ եթե օրգանիզմ են ընկնում բակտերիաներ կամ վիրուսներ, որոնցում «օտար» մոլեկուլներ կան, օրգանիզմն անմիջապես արձագանքում է՝ իմունային պատասխան է տալիս: Մինչդեռ իրեն՝ օրգանիզմին պատկանող մոլեկուլներին իմունիտետը միանգամայն «տոլերանտ» է վերաբերվում: Իմունային պատասխանի ահա այս «բացակայությունը» (այսպես կոչված՝ աներգիայի վիճակը) կարգավորվում է բջջային ազդակով, որը պատասխանատու է նաեւ ուղեղի շատ ֆունկցիաների համար:

Այսպիսով, Հիլմար Բեյդինգի ղեկավարությամբ գիտնականները պարզել են, որ կալցիումային ազդակն անհրաժեշտ է իմունային т բջիջների պաշտպանական արձագանքն իրականացնելու համար՝ ի պատասխան օտար նյութի հետ շփմանը: Բջջային միջուկի մեջ ընկնող կալցիումը նյարդային համակարգի համար տումբլերի ֆունկցիան է ապահովում:

Կալցիումային ազդակը գործարկում է գենետիկ ծրագիրը, որը կարգավորում է ուղեղի գրեթե բոլոր հարմարվողականության ֆունկցիաները՝ ներառյալ հիշողությունը, քրոնիկական ցավը եւ նյարդապրոտեկցիոն ֆունկցիան: Գիտնականները պարզել են, որ կալցիումային ազդակի միացումը Т-լիմֆոցիտները տոլերանտ է դարձնում, այսինքն՝ դրանք հայտնվում են աներգիայի վիճակում:

«Երբ դեռեւս նոր էինք սկսել մեր հետազոտությունները, կարծում էինք, թե բջջային կալցիումը իմունային համակարգում նույնպիսի դեր կունենա, ինչպիսին ուղեղում, այսինքն՝ կակտիվացնի գենետիկորեն ծրագրավորված յուրահատուկ իմունային պատասխանը: Սակայն զարմանքով հայտնաբերեցինք, որ հենց անջատում ենք բջջային կալցիումային ազդակը, մարդու Т-լիմֆոցիտները տոլերանտ են դառնում, այսինքն՝ հայտնվում են աներգիայի վիճակում»,- ասել է պրոֆեսոր Բեյդինգը՝ հավելելով, որ այս բացահայտումը մեծ դեր կխաղա նոր իմունոսուպրեսանտների ստեղծման համար: