Գաստրոշունտավորումը բարելավում է դիաբետով հիվանդների երիկամների աշխատանքը: Այս մասին հաղորդել են գերմանական Հայդելբերգի համալսարանական հիվանդանոցի մասնագետները:
Նրանք 20 հիվանդի մասնակցությամբ հետազոտություն են կատարել, որոնք 25-35 մարմնի զանգվածի ինդեքս են ունեցել, ստամոքսի շուրտավորման վիրահատության ենթարկվել: Գնահատել են արյան եւ մեզի անալիզի արդյունքները վիրահատությունից առաջ, ինչպես նաեւ դրանից 12 եւ 24 ամիս անց: Պարզվել է, որ գաստրոշունտավորում անցած ավելորդ քաշ ունեցող հիվանդների արյան մեջ նվազել է հեմոգլոբինի մակարդակն ու ինսուլինի պահանջը, ինչպես նաեւ բարելավվել է երիկամների ֆունկցիան:
Երիկամների ֆունկցիայի խախտումը կամ նեֆրոպատիան երկրորդ տիպի դիաբետն ուղեկցող ամենատարածված հիվանդությունն է: Այս խնդիրը հանդիպում է 20-40% հիվանդների մոտ, իսկ նրանցից շատերի մոտ ջերմային, դիալիզից կախվածությամբ երիկամային անբավարարություն է զարգանում:
Ստամոքսի շունտավորումը վիրահատական միջամտություն, որի արդյունքում մարսողության համար փոքրիկ վերին խցիկ եւ բարակ աղիի մի մասն են թողնում միայն: Սովորաբար նման վիրահատություն կատարում են ճարպակալում ունեցող հիվանդներին, եթե ավելորդ քաշը կորցնելու մյուս միջոցները նրան չեն օգնում:






