Imperial College Healthcare NHS Trust-ի մասնագետները Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների վրա փորձարկել են էսենցիալ թրեմորի բուժման նոր մեթոդը: Այն թույլ է տալիս խուսափել ուղեղի ինվազիվային վիրահատությունից եւ նախատեսում է հիվանդի ուղեղի բջիջների վրա հատուկ ուլտրաձայնային ալիքների ներգործություն:

Նոր բուժումը փորձարկել են էսենցիալ թրեմորով 20 հիվանդների վրա. խանգարումն առաջանում է վերջույթների չվերահսկվող ցնցման հետեւանքով: Միայն Մեծ Բրիտանիայում այս խանգարմամբ մոտ 1 մլն մարդ է տառապում: Էսենցիալ թրեմորով տառապող մարդիկ ստիպված են կամ դեղամիջոցներ ընդունել, կամ ինվազիվային միջամտության ենթարկվել, որը կոչվում է ուղեղի խորը խթանում, որի դեպքում վիրաբուժական ճանապարհով ուղեղում էլեկտրոդների իմպլանտացիա է կատարվում:

Նոր բուժումն ուղղված է թալամուսին՝ այն «կրակում» են բարձր ինտենսիվության ուլտրաձայնային ալիքներով: Ուլտրաձայնային ճառագայթները ջերմություն են գեներացնում, որը խախտում է թալամուսի անոմալիաները, որոնք թրեմոր են առաջացնում: ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում այս մեթոդի հետազոտությունները մեծ արդյունավետություն են ցուցադրել: Ձայնային ալիքներով ներգործությունը կատարվում է տեղական անզգայացմամբ, իսկ միջամտությունը թույլ է տալիս առնվազն 80 տոկոսով նվազեցնել թրեմորի ինտենսիվությունը:

Փորձագետները հույս ունեն այս տեխնիկան հետագայում օգտագործել թրեմոր առաջացնող այլ հիվանդությունների դեմ պայքարի համար, որոնց թվում են Պարկինսոնի հիվանդությունը եւ ցրված սկլերոզը:

Նոր թեստը կօգնի ախտորոշել աուտիզմով երեխաների տագնապի խանգարումը: