Հարվարդի համալսարանի գիտնականները հերքել են այն կարծիքը, որ Pokemon GO խաղը ընդունակ է խաղացողների ֆիզիկական ակտիվության վրա ուժեղ ազդեցություն գործել: Հետազոտությունը հրապարակվել է BMJ ամսագրում:
Մասնագետներն օնլայն հարցում են անցկացրել Pokemon GO-ի 18-ից մինչեւ 35 տարեկան 1182 խաղացողների շրջանում: Հարցվածների գրեթե կեսն ասել է, որ հասել են 5-րդ մակարդակից բարձր, որին հասնելու համար անհրաժեշտ է ոտքով ավելի քան 2 ժամ քայլել: Վերլուծվել են նաեւ քայլերի քանակի տվյալները, որոնք ավտոմատ հաշվարկվում են սմարթֆոնում:
Արդյունքում՝ գիտնականները պարզել են, որ Pokemon GO-ի շնորհիվ խաղացողները օրական 955 քայլից ավելի են անցնում: Սակայն այդ քանակն աստիճանաբար նվազում է, եւ 6 շաբաթ հետո «փոկեմոնների որսորդները» քայլում են այնքան, որքան մինչեւ խաղի սկիզբը: Սակայն գիտնականները նշում են, որ սա լավ ցուցանիշ է եւ վկայում է, որ ֆիզիկական ակտիվությունը պահպանելու այլ մոտիվացիաներ պետք է փնտրել:
Pokemon GO-ն իրականության լրացված տարրերով խաղ է, որը հիմնված է ճապոնական «Փոկեմոն» մուլտսերիալի վրա: Հավելվածը հուլիսի 6-ին թողարկել է Nintendo ընկերությունը եւ կարճ ժամանակում ամբողջ աշխարհում մեծ հանրաճանաչություն է ձեռք բերել:






