Սքրիփսի գիտական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մարդու տարիքին զուգահեռ նրա դիֆերենցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջներում (ՊՑԲ): Նման արդյունքը վկայում է պոտենցիալ վնասակար մուտացիաների ուղղությամբ բջիջների անալիզ կատարելու անհրաժեշտության մասին:
Դիֆերենցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջները, որոնք ստացվում են դրանց վերածրագրավորման ճանապարհով, կարող են վերածվել ցանկացած հյուսվածքի՝ բացառությամբ ընկերքի եւ դեղնուցային պարկի: Այս յուրահատկությունը թույլ է տալիս դրանք օգտագործել փոխպատվաստման համար:
Հետազոտողները պարզել են, որ ցողունային բջիջի յուրաքանչյուր կիսում մեծացնում է վնասակար մուտացիաների առաջացման հավանականությունը: Այսպես՝ 80 տարեկանից մեծ մարդկանցից վերցված ՊՑԲ-ում ԴՆԹ-ի գենետիկ փոփոխությունները 2 անգամ ավելի շատ են եղել, քան 20 տարեկան դոնորներին պատկանող ՊՑԲ-ում: 90 տարեկանից մեծ մարդկանց մոտ, սակայն, մուտացիաներն այդքան մեծաթիվ չեն եղել: Գիտնականները սա պայմանավորում են այն հանգամանքով, որ ծերունիների մոտ պահպանված ՊՑԲ-ն ավելի պաշտպանված է անցանկալի գենետիկ փոփոխություններից:
Գենետիկների խոսքով՝ դիֆերենցված ցողունային բջիջներով թերապիան արդեն անցկացվում է Ճապոնիայում: Հետեւաբար՝ պետք է լիարժեք հասկանալ, թե դոնորի տարիքն ինչպես կարող է ներգործել փոխպատվաստման արդյունքների վրա:
Հետազոտողներն իրենց եզրակացությունները ներկայացրել են Nature Biotechnology ամսագրում հրապարակված հոդվածում:






