University of Huddersfield-ի գիտնականները Aragon Institute of Biomedical Research-ի գործընկերների հետ համատեղ սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է որոշել քաղցկեղի դեմ դեղամիջոցների արդյունավետությունը: Սարքի շնորհիվ քաղցկեղի բուժումը հնարավոր է առավել արդյունավետ եւ հաջող դարձնել:
Միկրոհեղուկային սարքը բաղկացած է մի քանի խցերից, որոնք գիտնականներին հնարավորություն են տալիս հետեւելու քաղցկեղի դեմ դեղամիջոցների նկատմամբ հիպոքսիայով (թթվածնային քաղց ունեցող եւ բուժման հանդեպ կայունություն ցուցաբերող) բջիջների ռեակցիային:
Հետազոտողների մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ սարքի հիմնական առավելությունը շրջապատող մանրաչափ միջավայրին հետեւելու ունակությունն է եւ այն, թե բջիջները ռեալ ժամանակում ինչպես են արձագանքում դեղամիջոցներին: Սարքը հետազոտողներին հնարավորություն է ընձեռում հետեւել ուռուցքների բջիջներին եւ դեղերի նկատմամբ դրանց արձագանքին: Դրա օգնությամբ հետազոտողները կկարողանան հետեւել նաեւ բջիջներում հիպոքսիայի զարգացմանը:
Միկրոհեղուկային սարքերը լաբորատոր մոդելների ստեղծման բարձր պահանջարկի պատասխանն են, որոնք կցուցադրեին ուռուցքների առաջացման կարեւոր ուղղությունները եւ դեղամիջոցների հետ դրանց փոխազդեցությունը: Այս մոդելները գիտությանը թույլ կտան արագացնել քաղցկեղի դեմ դեղամիջոցների ստեղծման եւ դրանց առավելագույն արդյունավետության որոշման գործընթացները, ինչը մարդկությանը կօգնի ավելի լավ պայքարել չարորակ հիվանդությունների դեմ:






