CRISPR/Cas9 գենոմային խմբագիրն օգնել է կենսաբաններին 3 գեն առանձնացնել, որոնք ՄԻԱՎ–ն օգտագործում է իմունային բջիջներ ներթափանցելու համար, եւ որոնք կարելի է անջատել առանց մարդու առողջությանը վնաս հասցնելու, ասված է Nature Genetics–ում լույս տեսած հոդվածում։

CRISPR/Cas9 գենոմային խմբագիրը, որը 2015-ի տարվա բացահայտում է ճանաչվել, 3 տարի առաջ ստեղծել են ամերիկացի գիտնական Ֆեն Չժանն ու մոլեկուլյար այլ կենսաբաններ։ Այդ ժամանակից ի վեր այն մի քանի վերափոխում է ունեցել, որոնք գիտնականներին թույլ են տալիս այն օգտագործել գենոմի խմբագրման համար։

Այսօր շատ գիտնականներ փորձում են այդ գենոմային խմբագիրն օգտագործել վարակված բջիջների ԴՆԹ–ից ՄԻԱՎ–ի գենետիկ կոդը մաքրելու համար եւ դրանով այդ գեներն այնպիսի մուտացիայի ենթարկելով, որը դրանք անխոցելի դառնան ՄԻԱՎ–ի  համար։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետ Բրյուս Ուոլքերը եւ նրա գործընկերն այլ ճանապարհով են գնացել. նրանք մոդիֆիկացրել են CRISPR/Cas9 համակարգն այնպես, որ այն թույլ է տվել պատահականությամբ սկզբունքով անջատել մարդու իմունային բջիջներում գեները։ Հերթով անջատելով բոլոր 18 հազար գեները՝ կենսաբանները իմունային բջիջների փոքր խումբ են ստացել, որը բարեհաջող կերով դիմացել է այդ պրոցեդուրային, եւ որին հետո փորձել են ՄԻԱՎ–ով վարակել։

Այս փորձը գիտնականներին թույլ է տվել առանձնացնել գեների շատ փոքր խումբ, որոնց աշխատանքը ՄԻԱՎ–ի համար ծայրահեղ կարեւոր է, սակայն շատ էական չէ իմունային բջիջների համար։ Դրանց թվում եղել են նաեւ 2 հայտնի գեն՝ CD4 եւ CCR5–ը, որոնք պատասխանատու են սպիտակուցային մոլեկուլների հավաքման համար, որոնց կպչում է ՄԻԱՎ–ը բջիջները վարակելիս։ Դրանք հեռացնելը կամ անջատելը կարող է հանգեցնել լրջագույն կողմնակի հետեւանքների, ինչը այդ պրոցեդուրան ծայրահեղ անցանկալի է դարձնում։

CD4–ց եւ CCR5–ից բացի, Ուոլքերի թիմը եւս 3 գեն է առանձնացրել, որոնք ոչ ակնհայտ ձեւով կապված են ՄԻԱՎ–ի հետ՝ TPST2, SLC35B2 եւ ALCAM։ Առաջին 2–ը կարող են նպաստել ՄԻԱՎ–ը բջիջների մեջ ներթափանցմանը այն բանի շնորհիվ, որ դրանք փոխում են CCR5 սպիտակուցի աշխատանքը։ ALCAM–ն իր հերթին կառավարում է իրար մեջ «ձուլվելու» բջիջների հատկությունը, եւ այդ գենը հեռացնելը իմունային բջիջները գրեթե «անտեսանելի» է դարձնում ՄԻԱՎ–ի համար վիրուսային մասնիկների քիչ քանակի դեպքում։

Վիրուսաբանները ենթադրում են, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ALCAM–ի  հեռացումը հանգեցնում է նրան, որ բջիջները սկսում են ավելի հազվադեպ շփվել իրար հետ, ինչը խանգարում է վիրուսի տարածմանը։

Դեռեւս պարզ չէ, թե TPST2–ի, SLC35B2–ի եւ ALCAM–ի հեռացումը օրգանիզմի վրա այդքան բացասական է ազդելու, որքան CD4–ի եւ CCR5–ի չեզոքացումը։