Արեւի լույսն ամրացնում է իմունիտետը ոչ միայն վիտամին D–ի  հաշվին, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները։ Այն նաեւ ինֆեկցիաների դեմ պայքարող իմունային Т–բջիջներին թույլ է տալիս արագ շարժվել։ Ավելի վաղ գիտնականներն արդեն ապացուցել էին, որ արեւը մարդու համար ապահովում է ասթմայի նոպաներից, կրծքի քաղցկեղից եւ դեպրեսիայից լրացուցիչ պաշտպանություն։ Հիմա Ջորջթաունի համալսարանի գիտնականները պարզել են, որ արեւի լույսն այլ առավելություններ էլ ունի, որոնք տարբերվում են օգտակար վիտամինի քանակը մեծացնելու նրա կարողությունից։

Պարզվում է, որ այդ լույսի ազդեցությամբ Т–բջիջները սկսում են արագ շարժվել, ինչն օգնում է օրգանիզմին ավելի լավ պատրաստվել մանրէների եւ ինֆեկցիաների ներթափանցման դեմ։ Դրանք մարդու օրգանիզմում առաջին բջիջներն են, որոնք ցուցադրել են արեւի ճառագայթների խթանմանն ի պատասխան՝ արագությունը մեծացելու ունակություն։ Պարզվել է, որ թույլ կապույտ լույսը ակտիվացնում է ջրածնի պերօքսիդը, որը ճանապարհ է բացում Т–բջիջների համար։ Այդ տարրը բնական ճանապարհով արձակվում է սպիտակ գնդիկների կողմից այն պահին, երբ նրանք ինֆեկցիա են նկատում։ Այն անհրաժեշտ է մանրէների ոչնչացման համար։

Փորձագետները նշում են, որ արեւի կամ հատուկ լամպի կապույտ լույսը ավելի անվտանգ է, քան ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնք անհրաժեշտ են վիտամին D–ի արտադրության  համար։ Հենց այդ պատճառով կապույտ լույսով թերապիան կարելի է առաջարկել մարդկանց իմունիտետի ամրացման համար, կարծում են հետազոտության հեղինակները։