Sahlgrenska Academy at the University of Gothenburg-ի (Շվեդիա) գիտնականները նյարդային ցողունային բջիջներ են հայտնաբերել միանգամայն անսպասելի տեղում՝ էպիլեպտիկների ուղեղում: Նյարդային ցողունային բջիջները, որոնք ընդունակ են նոր բջիջներ կազմավորել, սովորաբար բնակվում են հիպոկամպում: Այս գոտին կապված է հիշողության եւ ուսանելու հետ: Այս բջիջները նաեւ կարող են հանդիպել ուղեղի սուբվենտրիկուլյար գոտում:
Էպիլեպսիայի հետ կապված վիրահատության ենթարկված 14 հիվանդների հյուսվածքների անալիզը ցույց է տվել, որ նկարագրված բջիջները կարող են գտնվել այդ երկու գոտիներից դուրս: Հիվանդների գրեթե 60 տոկոսի մոտ նյարդային ցողունային բջիջները, որոնք կարող են վերածվել նեյրոնների, աստրոցիտների եւ օլիգոդենդրոցիտների, հայտնաբերվել են ուղեղի այլ գոտիներում: Հեղինակների խոսքով՝ այս հայտնագործությունը, որը հրապարակվել է Cerebral Cortex ամսագրում, հաստատել է մի շարք այլ հետազոտություններով ստացված տվյալները եւ հնարավորություն է տվել ավելի լավ ըմբռնել նյարդային ցողունային բջիջների պոլեկուլյարային բնութագրերը:
Էպիլեպսիայով տառապող մարդկանց մոտ զարգացման խանգարման, ուռուցքի կամ կաթվածի հետեւանքով ուղեղի մի հատվածը դադարում է ճիշտ արձագանքել ստուգիչ ազդակներին, ինչի հետեւանքով հիվանդները նոպաներ են ունենում:
Գիտնականները նշել են, որ իրենց հետազոտությունը կօգնի ավելի լավ հասկանալ, թե էպիլեպսիայի ժամանակ ուղեղն ինչպես է աշխատում:






