Դանիացի մասնագետները հետազոտության ընթացքում պարզել են, որ Հին Եգիպտոսում բավական հետաքրքիր դեղամիջոցներ են օգտագործվել: Մասնավորապես, հին եգիպտացիները որպես դեղամիջոց չղջիկների արյուն եւ ցուլի ճարպ են օգտագործել՝ նշելով դրանց բարձր արդյունավետության մասին:

Վերջին հետազոտության ընթացքում գիտնականները մանրամասն ուսումնասիրել են հին եգիպտական մի ձեռագիր, որում այն ժամանակների տարատեսակ դեղամիջոցներ են նկարագրվում: Եվ հենց դրա միջոցով են պարզել, թե ինչպես եւ ինչի օգնությամբ են բուժվել Հի Եգիպտոսում:

Գիտնականներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ բուժման այդ մեթոդները միանգամայն արդարացված են, քանի որ չղջիկների արյունն ու ցուլի ճարպը նյութեր են պարունակում, որոնք թույլ են տալիս պայքարել բազմաթիվ հիվանդությունների դեմ:

Միաժամանակ, մասնագետները նշում են, որ հին եգիպտացինենրը, ամենայն հավանականությամբ, նաեւ այլ «դեղամիջոցներ» են օգտագործել, բայց դեռեւս հայտնի չէ, թե ինչ: Դա հնարավոր կլինի պարզել նոր հետազոտությունների արդյունքում, որոնք ծրագրում են կատարել հաջորդ տարի: