Երեխաների համար նախատեսված խաղալիքներն ավելի շատ արգելված քիմիական նյութեր են պարունակում եւ ավելի վնասակար են, քան սեքս–խաղալիքները։ Նման եզրահանգման են եկել Swedish Chemicals Agency–ի մասնագետները։
Նրանք ստուգել են երեխաների 112 խաղալիքներ ու բացահայտնել, որ դրանց 15 տոկոսը պարունակում է մեկ կամ ավելի արգելված քիմիական նյութ, ներառյալ՝ կապար եւ լուծիչներ։ Մարդու վրա երկարատեւ ազդեզության դեպքում այս նյութերը ավելացնում են քաղցկեղի, աուտիզմի եւ շաքարի դիաբեթի զարգացման ռիսկը։ Բացի այն, նրանք կարող են հորմոնալ խախտումների պատճառ դառնալ։ Հետաքրքիր է, որ շատ երկրներում այս նյութերի օգտագործումը խաղալիքների արտադրության մեջ, սակայն դրանք առաջվա պես հայտնաբերում են ամենատարբեր արտադրողների ապրանքներում։ Քիմիական այս նյութերը, որոնք ավերիչ ազդեցություն են թողնում էնդոկրին համակարգի վրա, լայնորեն օգտագործվում են ամենօրյա կիրառման ամենատարբեր ապրանքներում՝ սննդի եւ լվացող հեղուկների համար նախատեսված պլաստիկ եւ մետաղական բեռնարկղերի, խաղալիքների եւ օծանելիքի մեջ։
Մինչդեռ, ինչպես պարզել են գիտնականները, Շվեդիայում ամենատարածված 44 սեքս–խաղալիքների 2 տոկոսն է միայն պարունակում կյանքի համար վտանգավոր այս կամ այնքիմիակատներ։ Ուսումնասիրված 44 սեքս–խաղալիքներից միայն մեկն էր պարունակում քլորացված պարաֆիններ, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել։
Գիտնականների պնդմամբ, անհրաժեշտ է խստացնել երեխաների համար նախատեսված ապրանքների որակի վերահսկողությունը, այլապես խաղալիքների մեջ պարունակվող քիմիկատները կարող են փոքրիկների առողջությանը լուրջ վնաս հասցնել։
Հարկ է նշել, որ այս ամենը չի նշանակում, թե սեքս–խաղալիքները լիովին անվտանգ են. աշխարհում բազում դեպքեր են արձանագրվում, երբ դրանց պատճառով մարդիկ վնասվածքներ են ստանում։ Այստեղ, սակայն, ավելի շատ մեղավոր են լինում սպառողները, քան՝ արտադրողները։






