Ճապոնացի գիտնականներն աշխարհում առաջինն են դարձել, որոնք մի կենդանու iPS ցողունային բջիջներից այդ տեսակ մեկ այլ ներկայացուցչի մարմնում առողջ օրգան են աճեցրել։

Տոկիոյի համալսարանի աշխատակիցները առնետի մարմնում մկան iPS ցողունային բջիջներից ենթաստամոքսային գեղձ են աճեցրել։ Դրանից հետո գիտնականները ինսուլինի արտազատման սինխրոնիզացման վրա ազդող ենթաստամոքսային գեղձի կղզյակը փոխպատվաստել են շաքարախտով հիվանդ կրծողի։ Արդյունքում մասնագետները կենդանու մոտ մի շարք ցուցանիշների բարելավում են նկատել, այդ թվում՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորում։

Գիտնականները կարծում են, որ փորձի արդյունքը հսկայական հնարավորություններ է բացում տարբեր կենդանիների մարմիններում մարդու օրգաններ աճեցնելու համար։ Սակայն հետազոտական խմբի ղեկավարները նշում են, որ դրա համար անհրաժեշտ է լուծել էթիկական որոշ հարցեր եւ մարդկանց կողմից ըմբռնման հասնել։