Ինչու՞ է մեր մաշկը ջրում կնճռոտվում։ Այս հարցի պատասխանը երկար ժամանակ գիտնականները չէին գտնում։ Հիմա Newcastle University–ի գիտնականները, թվում է, թե գտել են պատասխանը։
Այսպես՝ նրանց կարծիքով այդ ֆունկցիան կապված է էվոլյուցիոն մեխանիզմների հետ. կնճռոտվելը թույլ է տալիս բարելավել թաց առարկաներին կպչելը։
Այստեղ գործում է նույն համակարգը, ինչ որ անվադողերի համար։ Անվադողերն ունեն հատուկ «ուղիներ», որոնցով ջուրը դուրս է գալիս։ Դա ապահովում է ճանապարհին ամուր կպչելը։ Նման մի բան էլ մեր մաշկի հետ է կատարվում։ Մաշկի տակի անոթները նեղանում են, ինչի հետեւանքով մաշկի վրա կնճիռներ են գոյանում, որոնք օգնում են ավելի լավ բռնել թաց առարկաները։
Newcastle University–ի մասնագետներն անգամ փորձ են կատարել, որի ժամանակ կամավորներին խնդրել են ձեռքում պահել թաց կամ չոր իրեր։ Կամավորների ձեռքերը եղել են չոր, մի փոքր թաց եւ ջրում 30 րոպե մնալուց հետո կնճռոտված։ Արդյունքում պարզվել է, որ կամավորները լավ են բռնել առարկաներն այն ժամանակ, երբ իրենց մաշկը կնճռոտված են եղել։ Չոր մատներով լպրծուն իրերն, օրինակ, բռնել գրեթե անհնար է։






