Բարձրադիր վայրերում ապրող մարդիկ ավելի քիչ են բախվում սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի եւ շաքարախտի հետ։ Այս մասին հայտնում են Իսպանիայի University of Navarra–ի հետազոտողները։

Գիտնականները վերլուծել են մի քանի հազար կամավորների տվյալները, որոնք հավաքել էին 1999-ից։ Հետազոտության սկզբին բոլորն առողջ է եղել։ Հետազոտության ավարտին գիտնականները պարզել էին, որ ծովի մակարդակից 457-2297 մ բարձրության վրա ապրող մարդիկ հազվադեպ են մետաբոիլիկ համախտանիշ ունենում, քան ծովի մակարդակից 0-121 մ բարձրության վրա, հայտնում է Frontiers in Physiology–ն։

Հետաքրքիր է, որ որքան մարդը ծովի մակարդակից բարձր է ապրել, այնքան ցածր է եղել մետաբոլիկ համախտանիշի զարգացման վտանգը՝ անկախ նրա ընտանեկան վիճակից եւ այդ հիվանդության հակվածությունից։

Մետաբոլիկ համախտանիշը սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի եւ շաքարախտի զարգացման ռիսկը բարձրացնող խախտումների համալիր է։