Չինացի գիտնականները նշել են հակաօքսիդանտներ պարունակող դեղամիջոցների եւ սննդային հավելումների գլխավոր վտանգի մասին: Բժիշկների կարծիքով՝ խորհուրդ չի տրվում երիտասարդ տարիքում հակաօքսիդանտներ պարունակող դեղամիջոցներ ընդունել, քանի որ դրանք կարող են հանգեցնել վաղաժամ ծերացման, իսկ պատճառը սթրեսին բջիջների արձագանքի մեխանիզմի խախտումն է:

«Երիտասարդների շրջանում տարածված վիտամինները, որոնք առաջին հայացքից միանգամայն անվտանգ են, հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք, մեր հետազոտության արդյունքների համաձայն, հանգեցնում են վաղաժամ ծերացման: Այդ նյութերը պարունակող դեղամիջոցներն ու սննդային հավելումները չի կարելի օգտագործել առանց հսկողության, քանի որ դրանք չափազանց վտանգավոր են: Ավելի ու ավելի մեծ թվով պատանիներին են C վիտամին եւ պոլիֆենոլներ օգտագործում, որոնք հակաօքսիդանտներ են պարունակում»,- հայտարարել է Չինաստանի գիտությունների ակադեմիայի բիոֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Չեն Չանգը:

Գիտնականները նման եզրահանգման են եկել որդերի, ինչպես նաեւ մարդկային բջիջների վրա անցկացրած փորձի ընթացքում: Հեղինակների խոսքով՝ հակաօքսիդանտները չի կարելի չարաշահել նաեւ հասուն տարիքում:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Redox Biology ամսագրում: