Գիտնականները հայտնաբերել են միսոֆոնիայի՝ որոշակի հնչյունների հանդեպ անհանդուրժողականության տեսակի պատճառները։ Նյուքասլի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում։

Մասնագետներին հաջողվել է մագնիտռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ֆիքսել հստակ փոփոխություններ այդ խանգարումով տառապող մարդկանց գլխուղեղի ճակատային մասի կառուցվածքում։ Այսպիսով, միսոֆոնիայի պատճառը ոչ թե ավելորդ զգայունակությունն է, այլ ուղեղի այն բաժինները,որոնք պատասխանատու են զգացմունքները կարգավորելու համար։ Զայրացնող հնչյունները հիվանդների մոտ առաջացնում են հաճախացած սրտի բաբախյուն ու բարձր քրտնարտադրություն։

Օլան Թեյնսլի Հենկոկը, որը տառապում է միսոֆոնիայով, պատմել է, որ չփչփոցի կամ շնչառության ձայները իր մոտ կարող են տագնապի նոպա առաջացնել։ «Ես երկար ժամանակ խուսափում էի մարդաշատ վայրերից ու կինոթատրոններից։ Ես երեք ամսից հեռացել եմ աշխատանքից, քանի որ անընդհատ լացում էի ու տագնապի նոպաներ զգում»,- բացատրել է նա։

Հետազոտությունը ցույց է տվել, որ խնդիրը զգացմունքային հսկողության մեխանիզմն է, որը նրանց ուղեղն ավելորդ ակտիվ վիճակի է բերում, երբ նրանք որոշակի ձայնային գրգռիչներ են լսում։ Հետազոտության հեղինակները համարում են, որ իրենց ստացած տեղեկությունները բարենպաստ կընկալվեն միսոֆոնիայով տառապողների կողմից, որոնց շրջապատում սովորաբար միզանտրոպներ ու չափից հոգնեցուցիչ մարդիկ են համարում։ Հիմա արդեն պարզ է, որ նրանց այդ վիճակը բնավորության հետ կապ չունի՝ դա ուղեղի կենսաբանական մեխանիզմն է, որը անհնար է ուղղել։

Սակայն մասնագետները առայսօր չեն կարողանում պարզել, թե ինչու են հիվանդներին զայրացնում որոշակի ձայներ, այլ ոչ թե բոլորը։