Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տեսական եւ փորձարարական կենսաֆիզիկայի ինստիտուտի կենսաբանները օրգանիզմի ծերացումը դանդաղեցնող միջոց են գտել մելատոնին հորմոնի օգնությամբ բջիջների «էլեկտրակայանների» նորմալ աշխատանքի վերականգնման ճանապարհով: Այս մասին նշված է Biochimica et Biophysica Acta ամսագրում հրապարակված հոդվածում:
Ծերացման գործընթացում առանցքային դեր են խաղում միտոքոնդրիումները՝ բջիջների «էներգետիկ կայանները», որոնք սեփական ԴՆԹ-ով են օժտված: Երբ դրանք վատ են կատարում իրենց գործառույթները, բջիջներում առաջանում է «էներգաարժույթի»՝ ադենոզինեռաֆոսֆատի քրոնիկական պակասուրդ, որի հետեւանքով առաջանում են ծերունական այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են Ալցհեյմերի հիվանդությունը եւ շաքարախտը: Մինչ օրս կարծում էին, որ այս հիվանդություններն առաջանում են ԴՆԹ-ում միտոքոնդրիումների փոխակերպումների պատճառով:
ՌԳԱ Տեսական եւ փորձարարական կենսաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Օլգա Կրեստինինան եւ նրա գործընկերները պարզել են, որ այս պրոցեսը ոչ թե փոխակերպումների հետ է կապված, այլ միտոքոնդրիումների անցքերի աշխատանքի խանգարումների, եւ որ այն կարելի է դանդաղեցնել օրգանիզմի հիմնական հորմոններից մեկի՝ մելատոնինի օգնությամբ:
Կրեստինինան եւ նրա գործընկերները ուշադրություն են դարձրել մելատոնինի հանրահայտ հատկություններից մեկի վրա. տարիքին զուգահեռ մարդու օրգանիզմում դրա խտությունն աստիճանաբար նվազում է, ինչով է, մասնավորապես, բացատրվում, թե ծարեց մարդիկ ինչու են այդքան քիչ քնում, քան երիտասարդները: Սա գիտնականներին ստիպել է ստուգել, թե այս հորմոնի խտությունը մեծացնելիս ինչպես կփոխվի երիկտասարդ եւ տարեց միտոքոնդրիումների վարքագիծը:
Կենսաբանները պարզաբանել են, որ տարիքին զուգահեռ բջջի «էլեկտրակայանները» ավելի «ծակծկված» են դառնում՝ դրանցում անցքեր են առաջանում, որոնց միջով միտոքոնդրիումները լքում են կալցիումի «ավելորդ» իոնները, որոնք դրանց մեջ կուտակվում են այն պատճառով, որ տարեց միտոքոնդրիումներն ավելի վատ են հաղթահարում սթրեսը եւ իրենց սահմաններում ագրեսիվ մոլեկուլների հայտնվելը: Ժամանակի ընթացքում այս պրոցեսը բերում է միտոքոնդրիումի քայքայման եւ բջջի ինքնաոչնչացման ծրագրի գործարկման:
Գիտնականները ենթադրել են, որ պրոցեսը կարելի է դանդաղեցնել, եթե միտոքոնդրիումին հասցվի այն նյութը, որը կնճնշի ագրեսիվ մոլեկուլներին եւ կկարգավորի դրանց մեջ իոնների մակարդակը: Նրանք որպես այդպիսի նյութ են ընտրել մելատոնինը՝ ենթադրելով, որ ծերության շրջանում նրա խտության նվազեցումը կարող է առաջացնել միտոքոնդրիումների հետ կապված բոլոր խնդիրները կամ թեկուզ դրանց մի մասը:
Առնետների եւ տարեց կենդանիների բջիջների վրա կատարված փորձերով պարզվել է, որ մելատոնինի ավելացումն իսկապես միտոքոնդրիումները պաշտպանում է «քամվելուց» եւ դրանց մեջ պահպանում է չափազանց կարեւոր ֆերմենտները, որոնք պատասխանատու են միտոքոնդրիումների մեջ ադենոզինեռաֆոսֆատի մոլեկուլների հավաքման շրջափուլի համար եւ կանխում են «ոչ պիտանի» մոլեկուլների հայտնվելը, որոնք խանգարումեն իոնների միգրացիային: Արդյունքում՝ միտոքոնդրիումները «լցվել» են եւ շատ ավելի դանդաղ մահացել, քան նորմալ իրավիճակում:






