Գերմանիայի Ֆիլդերշտադտ քաղաքում Ասմա Բեն Հաջ Մոհամեդ անունով կինն ընդամենը 49 րոպեում եռյակ է լույս աշխարհ բերել:

Հատկանշական է, որ կինը կարողացել է երեխաներին կրել մինչեւ 35 շաբաթ, մինչդեռ սովորաբար նման հղիության ժամանակ ծննդաբերությունն ավելի շուտ է սկսվում: Իսկ Ասման ինքնուրույն երկու առողջ աղջիկ եւ տղա է լույս աշխարհ բերել՝ 1700-ից 2500 գրամ քաշով: Երեխաները լավ են զգում, թոքերի արհեստական օդափոխման կարիք չունեն:

Ասման պատմել է, որ երրորդ հետազոտության ժամանակ է միայն իմացել, որ եռյակ է ունենալու. ցնցվել է ու վախեցել: Սակայն ամեն ինչ նորմալ է ընթացել, ե կինը կարողացել է առանց կեսարյան հատման ծննդաբերել: Իհարկե, ծննդաբերությանը 25 բուժաշխատող է ներկա գտնվել՝ բժիշկներ, մանկաբարձներ եւ բուժքույրեր:

Երեխաների ծնողները ծնունդով Թունիսից են եւ Գերմանիայում բնակվում են 1.5 տարի:

Մասնագետների խոսքով՝ եռյակ ունենալու հավանականությունը մոտավորապես 1:7000-րդ է: