Չինաստանում եւ այլ երկրներում որպես Փիղ-մարդ հայտնի 39-ամյա Հուանգ Չունցայը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ: Նրա մոտ, ըստ ամենայնի, նեյրոֆիբոմատոզի ծանրագույն տեսակ է, ինչի հետեւանքով տղամարդու դեմքին մոտ 15 կգ կշռող հսկա ուռուցք է գոյացել:
Իր հազվագյուտ հիվանդության պատճառով Հուանգը մի շարք գիտական հետազոտություննեի եւ փաստագրական ֆիլմերի հերոս է դարձել: Նեյրոֆիբոմատոզ ընդհանուր եզրույթը բնորոշում է գենետիկ խանգարումները, որոնք հյուսվածքների չվերահսկվող աճ են առաջացնում:
Այս տարիների ընթացքում տղամարդը 4 անգամ դեմքի նորագոյացությունների վիրահատության է ենթարկվել, սակայն դրանք շարունակում են աճել ու մեծանալ: Առաջին վիրահատությունն արվել է 2007 թվականին, դրան հաջորդել են եւս երեքը՝ բարեգործական հիմնադրամների հավաքած գումարներով: Բժիշկները հեռացրել են հյուսվածքների բավական մեծ ծավալ, բայց Չունցայը շարունակում է ռեկորդ գրանցել՝ որպես դեմքին ամենամեծ ուռուցքն ունեցող մարդն աշխարհում:
Չինացին բազմիցս վճարովի տարբեր շոուների մասնակցելու առաջարկություններ է ստացել: Գումարը կօգներ միջոցմներ վաստակել նոր վիրահատությունների համար, բայց նա հրաժարվում է:
Առաջին ուռուցքը նրա դեմքին հայտնվել է 4 տարեկանում, իսկ մի քանի տարի անց նա ստիպված է եղել թողնել դպրոցը, քանի որ երեխաները մշտապես ծաղրում էին նրան: Հիմա նա ապրում է ծնողների, քրոջ եւ եղբոր հետ, ովքեր վաղուց հարմարվել են նրա արտաքինի հետ:
Նշենք, որ պատմության մեջ առաջին Փիղ-մարդը՝ բրիտանացի Ջոզեֆ Մերիքը, տառապում էր ոչ թե նեյրոֆիբրոմատոզոմով, այլ Պրոթեյի սինդրոմով, որը ոսկորների, մաշկի եւ գլխի անոմալ աճ է առաջացնում:









