Գիտնականները հերքել են առասպելը, որ հղիության շրջանում գրիպի դեմ հակավիրուսային դեղամիջոցների օգտագործումը կարող է վնասել պտղին:  Շուրջ 700.000 կանանց մասնակցությամբ անցկացված հետազտությունը, որի արդյունքները հրապարակվել են British Medical Journal-ում, ցույց է տվել, որ այն դեղերը, որոնք գրիպի եւ մրսածության ժամանակ հաճախ են օգտագործվում, չեն ազդում պտղի զարգացման վրա:

University of Western Australia-ի գիտնականներն ուսումնասիրել են Տամիֆլյուի (օզելտամիվիր) եւ Զանամիվիրի ազդեցությունը 6.000 հղիների վրա, իսկ հետո նրանց ցուցանիշները համեմատել են 700.000 հղիների ցուցանիշների հետ, ովքեր դեղորայք չեն ընդունել: Առաջին խմբում որեւէ լրացուցիչ ռիսկ, կապված դեղերի ընդունման հետ, չի գրանցվել. երեխայի քաշի, վաղաժամ ծննդաբերությունների եւ այլ ռիսկերն այս խմբում ավելի բարձր չեն եղել, քան հակավիրուսային դեղորայք չընդունած կանանց խմբում:

Այս հետազոտությունը դարձել է նեյրամինիդազ խմբի դեղամիջոցների՝ հղիների օրգանիզմի եւ պտղի վրա ազդեցության մասին ամենախոշոր ուսումնասիրությունը: Սրա արդյունքները հաստատել են մյուս ուսումնասիրությունների տվյալները, որոնք որեւէ լրացուցիչ ռիսկ այդ խմբի դեղերի օգտագործումից չեն արձանագրել: