Քեմբրիջի համալսարանի գիտնականներն առաջին անգամ կարողացել են ճշգրտությամբ վերարտադրել այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում կաթնասունի էմբրիոնի հետ՝ արգանդի պատերին կպչելուց հետո:
Գիտափորձն անցկացրել են ոչ թե իրական սաղմի, այլ էմբրիոիդների՝ մկների էմբրիոնալ ցողունային բջիջներից աճեցված կառուցվածքների վրա: Էմբրիոիդների ուսումնասիրումը թույլ է տալիս հասկանալ վաղ վիժումների բնույթը:
Էմբրիոիդի ստեղծման համար գիտնականները երկու տեսակի ցողունային բջիջ են օգտագործել՝ էմբրիոնալային (ЭСК) եւ տրոֆոբլաստի բջիջներ (ТСК): Առաջինից զարգացման ընթացքում ստացվում է սաղմը, իսկ երկրոդից՝ տրոֆոբլաստը՝ կառուցվածք, որը էմբրիոնը կապում է արգանդի պատերին ու ձեւավորում է ընկերքը:
Ցողունային բջիջների երկու տեսակներն էլ սկզբում աճեցվել են եռաչափ կարկասներում՝ իրարից առանձին, այնուհետեւ միացվել են: Նրանք աճել են միասին՝ ձեւավորելով էմբրիոիդ՝ սաղմի անալոգը, որը կպչել է սքաֆոլդին՝ ինչպես իսկական էմբրիոնը՝ արգանդի պատերին:
Մի շարք դեպքերում գիտնականները գենետիկորեն այնպես են մոդիֆիկացրել ЭСК-ն ու ТСК –ն, որ նրանց մոտ այս կամ այն ազդանշանային նյութը չարտադրվի: Նրանք ցանկացել են հասկանալ, թե որ մոլեկուլներն են պատասխանատու Էմբրիոիդների ինքնախմբման համար: Պարզվել է, որ այստեղ ամենակարեւորը Nodal կոչվող բիոքիմիական ռեակցիան է: Պարզվել է, որ սաղմի ցողունային բջիջները ունակ են ինքնուրույն հավաքվել լիարժեք էմբրիոնում եւ ձեւավորել նախասաղմնային հյուսվածները Nodal կենսաբանական ուղու գործունության ներքո: Այս գործընթացի մոլեկուլային մեխանիզմների հետագա վերծանումը կօգնի հասկանալ, թե ինչպես է իրականացվում սաղմի իմպլանատացիան արգանդի պատերին եւ վեր հանել վաղ վիժումների պատճառները:
Գիտափորձի մասին հոդվածը հրապարակվել է Science ամսագրում:






