Ամերիկացի գիտնականներին հաջողվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) միջոցով որոշել, որ ողնուղեղի հեղուկի ավելացած քանակն աուտիզմի բիոմարկեր է: Հետազոտությունը հրապարակվել է Biological Psychiatry ամսագրում, որի սեղմ շարադրանքին կարելի է ծանոթանալ UNC Healthcare բժշկական կենտրոնի կայքում:

Չափել Հիլլի Հյուսիսային Քարոլինայի գիտնականները նկատել են, որ այն երեխաները, որոնց մոտ 2 տարեկանում աուտիզմ են ախտորոշել, 6 եւ 12 ամսական տարիքում ողնուղեղի հեղուկի մեծացած քանակ են ունեցել: Գիտնականների կարծիքով՝ գոյություն չունեն աուտիկ սպեկտրի խանգարումների միասնական պատճառներ, սակայն այս մեխանիզմը կարող է լինել կարեւոր պատճառներից մեկը:

Դիտարկումների համար ընտրվել է 6 ամսական 343 երեխա: Նրանցից 221-ը աուտիկ սպեկտրի խանգարումներով եղբայր կամ քույր է ունեցել, այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում: 122 երեխա այդպիսի ազգականներ չի ունեցել: Նրանք բոլորը ՄՌՏ են անցել 6, 12 եւ 24 ամսականում: Երբ երեխաները դարձել են 2 տարեկան, նրանցից 47-ի մոտ աուտիկ սպեկտրի խանգարում է ախտորոշվել: Այնուհետեւ հետազոտության հեղինակները ՄՌՏ միջոցով ստացած տվյալները համեմատել են ախտորոշման արդյունքների հետ: Պարզվել է, որ այս 47 երեխաների մոտ ողնուղեղի հեղուկը ուղեղի սուբառախնոիդային տարածությունում միջինում 18 տոկոսով շատ է եղել, քան առողջ փորձարկվողների մոտ:

Երեխաներից 69 տոկոսի մոտ, որոնք 6 ամսականում սուբարախնոիդային տարածությունում ողնուղեղի հեղուկի ավելցուկ են ունեցել, 24 ամսականում աուտիզմ են ախտորոշել: Սա բավական բարձր ցուցանիշ է, որը նշանակում է, որ ՄՌՏ-ն սկզբունքորեն կարելի է օգտագործել այսպիսի խանգարումների առավելագույնս վաղ ախտորոշման համար: Այժմ դա կարելի է հայտնաբերել 2 տարեկանից ոչ շուտ: Գիտնականները նաեւ նկատել են, որ 6 ամսականում ողնուղեղի հեղուկի մեծ քանակը կապված է երեխայի ավելի վատ շարժողական հմտությունների հետ, ինչպիսին են գլխի պտույտները եւ ձեռքերի ու ոտքերի շարժումները:

Հեղինակները նշել են, որ այդ տարածությունում որքան ավելի շատ է եղել ողնուղեղի հեղուկի ավելցուկը, այնքան ախտանշանները ծանր են եղել: Հետեւաբար՝ նրանք եզրակացրել են, որ նման ավելցուկն ավելի շուտ ուղեղի զարգացման վրա բացասական ազդեցություն է ունենում: Չնայած, չի կարելի նաեւ հակառակը բացառել, որ աուտիկ սպեկտրի խանգարումներին հատուկ ֆիզիոլոգիական այսպիսի պրոցեսները ողնուղեղի հեղուկի քանակի ավելացում են առաջացնում:

Կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի համար անհրաժեշտ ողնուղեղի հեղուկը շրջանառվում է գլխուղեղի փորոքներում, լիկվորաանցումային ուղիներում եւ գլխուղեղի ու ողնուղեղի սուբառախնոիդային տարածությունում: Կենսաբանական այս հեղուկը ոչ միայն ուղեղը պաշտպանելու համար է կարեւոր, այն նաեւ հոգեկան առողջության ու ուղեղի ճիշտ զարգացման կարեւոր տարր է: Ողնուղեղի հեղուկը «ֆիլտրում» է երկրորդական արտադրանքը, օրինակ՝ բորբոքային սպիտակուցները, ուղեղի բջիջների միմյանց հետ փոխազդեցությունը: