Գիտնականները հնագույն ԴՆԹ են հայտնաբերել, որը պատկանում է դելտառետրովիրուսներին, որոնք ընդունակ են լեյկեմիայի հազվադեպ ձեւ առաջացնել: Այն հայտնաբերվել է չղջիկների գենոմում:

Դելտառետրովիրուսները պատկանում են ռետրովիրուսներին, որոնք ընդունակ են վիրուսային ՌՆԹ-ի հիման վրա սինթեզված ԴՆԹ-ն ներկառուցել վարակված բջիջի գենոմում: Այս խումբը ներառում է Т-լիմֆոտրոպային վիրուսներ, որոնք, մասնագետների գնահատմամբ, ամբողջ աշխարհում 15-ից 20 մլն մարդու են վարակել: Դրանք կարող են առաջացնել ոչ հոջկինյան լիմֆոմայի տարատեսակներից մեկի զարգացում, որը կոչվում է հասուն T-բջիջների լիմֆոմա:

Համարվում է, որ դելտառետրովիրուսները սկսել են մարդկանց վարակել դեռեւս նախապատմական դարաշրջանում: Սակայն դրանք քարացած մնացորդներ չեն թողնում, այդ պատճառով գիտնականները դրանց ծագումնաբանության մանրամասները չէին կարողանում պարզել մինչեւ չհայտնվեցին գենոմային հետազոտությունների մեթոդները: Հիմա մասնագետները տարբեր ռետրովիրուսների ԴՆԹ-ի հետքեր են գտնում կենդանի օրգանիզմների գենոմներում:

Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի եւ Չեխիայի Գիտությունների ակադեմիայի գիտնականները դելտառետրովիրուսների մնացորդներ են հայտնաբերել երկարաթեւերի (Miniopterus) տարբեր տեսակների քրոմոսոմներում: Այս կենդանիների ընդհանուր նախահայրը ապրել է 20-45 մլն տարի առաջ, որը ցույց է տալիս ինֆեկցիոն ագենտների ծագման մոտավոր ժամանակը:

Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: