Մայր լինելն ավելի բարդ է, քան կարելի էր ենթադրել, խոստովանել է հնդակաստանցի 72-ամյա Դալջինդեր Քաուրը, որն անցյալ տարի լույս աշխարհ է բերել իր առաջնեկին:
Դալջինդերը եւ նրա 79 տարեկան ամուսինը 46 տարվա ամուսիններ են, սակայն երեխաներ չունեին: Հանկարծ նրանք որոշել են արտամարմնական բեղմնավորումը փորձել, եւ 2 տարվա բուժումներից հետո Դալջինդերը հղիացել է: Նրա որդին ծնվել է 2016 թվականի ապրիլի 19-ին: Ծնվելիս նա կշռել է 1,5 կգ: Մեկ ամիս հետո տղան մեկ տարեկան կդառնա, բայց նա 7 կգ-ից պակաս է կշռում:
Տարեց կնոջ համար, սակայն, մայրությունը միանգամայն ծանր բեռ է դարձել: Ուշ ծննդաբերությունը եւ նոր հոգսերը բացասաբար են ազդել նրա առողջության վրա՝ 11 ամսական փոքրիկի մայրը տառապում է արյան բարձր ճնշմամբ եւ հոդացավերով, նրան նաեւ մշտապես տանջում է հոգնածությունը: Երեխան արդեն չոչ է անում, եւ տարեց մոր համար դժվար է փոքրիկի ետեւից հասնելը, չնայած երեխայի հայրը նրան ամեն ինչով օգնում է:
«Ես պետք է իմ առողջության մասին մտածեմ եւ միեւնույն ժամանակ որդուս խնամեմ: Ինչ նա սկսել է չոչ անել, ես մեջքս չեմ ուղղում: Ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան ես կարծում էի»,- ասել է հնդկուհին:






