Շվեդ գիտնականները պարզել են, որ ծնողները երեխա չունեցողներից ավելի երկար են ապրում: 60 տարեկանից հետո նրանց կյանքի տեւողության տարբերությունը կազմում է միջինը երկու տարի: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Epidemiology & Community Health ամսագրում:
Այս տարբերությունն առավել ակնհայտ է տղամարդկանց մոտ, կանանց պարագայում այն պակաս նկատելի է: Գիտնականները ենթադրում են, որ երեխա չունեցող տղամարդկանց պարագայում կյանքի կարճ տեւողությունը կապված է այն հանգամանքի հետ, որ, ի տարբերություն կանանց, տղամարդիկ ավելի պակաս կրթված են եւ քիչ են հույսն իրենց վրա դնում:
Մասնագետները նման եզրահանգման եկել են՝ Շվեդիայում հետեւելով 60 տարեկանն անց քաղաքացիների կյանքի տեւողությանը (704 հազար տղամարդկանց եւ 725 հազար կանանց): 1911-1925 թվականներից միջեւ ծնված մարդկանց գիտնականները հետեւել են մինչեւ 2014 թվականը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ երեխա չունենալու հանգամանքը կյանքի տեւողության վրա սկսում է ազդել հասուն տարիքում: Մինչ այդ դրա ազդեցությունը զգալի չէ:






