Գիտնականների միջազգային խումբը ձվարանների քաղցկեղի հետ կապված գեների 12 նոր տարբերակ է հայտնաբերել:
Հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են գրեթե 100,000 մարդու տվյալները, որոնցից 17 հազար մարդ տառապել է ձվարանների քաղցկեղի տարածված ձեւով: Մասնագետները 12 գենետիկ տարբերակներ են հայտնաբերել, որոնք մեծացնում են քաղցկեղի այս տեսակի առաջացման հավանականությունը: Դրանից բացի, հաստատվել է ձվարանների ուռուցքի եւ նախկինում հայտնաբերված 18 տարբերակների միջեւ կապի առկայությունը:
Հետազոտողների խոսքով` գենետիկ գործոններին է բաժին ընկնում քաղցկեղի առաջացման ընդհանուր հավանականության մեկ երրորդ մասը: Գեներում ժառանգական փոփոխությունները, օրինակ` BRCA1 եւ BRCA2 գեներում փոխակերպումները, որոնք կապված են նաեւ կրծքագեղձի քաղցկեղի հետ, գենետիկ հավանականությունը գրեթե 40 տոկոսով մեծացնում են:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները 30 գենետիկ տարբերակներ են հայտնաբերել, որոնք մեծացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այս տարբերակներն են պատասխանատու ժառանգական հավանականության 6,5 տոկոսի համար: Հետաքրքիր է, որ մինչեւ այս հայտնի չէր ձվարանների քաղցկեղի հետ հայտնաբերված 12 տարբերակների կապը:
Մասնագետները հիշեցնում են, որ ձվարանների քաղցկեղի հավանականության նվազմանն օգնում են ծննդաբերությունը, հակաբեղմնավորիչների ընդունումը, ինչպես նաեւ ձվարանների եւ ֆալոպյան փողերի հեռացումը` որպես կանխարգելման ծայրահեղ միջոց:






