Կորեացի գիտնականները կատարել են հերթական հայտնագործությունը, որը հետագայում մարդուն կօգնի ավելի երկար ապրել: Թեգուի Գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտի մասնագետները նյութ են հայտնաբերել, որն ընդունակ է ետ շրջել ծերանալու պրոցեսը:

EurekAlert! կայքը հայտնում է, որ բջիջների ծերացման պատճառներից մեկը լիզոսոմի դեգրադացիան է: Այս օրգանոիդներում տեղի է ունենում բիոպոլիմերների (ԴՆԹ-ի եւ սպիտակուցների) տարրաբաժանում, որը բջջին թույլ է տալիս ազատվել վնասված բաղկացուցիչներից, օրինակ՝ արատավոր միտոքոնդրիումներից: Հակառակ դեպքում դրանք կուտակվում են, որը վերջնարդյունքում մետաբոլիզմի խանգարում է առաջացնում:

АТМ սպիտակուցը կամ սերին/տրեոնինային պրոտեինկինազան ֆոսֆորային խումբը միավորում է, այսպես կոչված, վակուոլիար ԱԵՖ-ային (ադենոզինեռաֆոսֆատ) ֆերմենտին, որի հետեւանքով նվազում է լիզոսոմի ակտիվությունը: Հետազոտական խումբը բջջային կուլտուրաների վրա փորձեր է կատարել եւ պարզել, որ KU-60019 միացությունը արգելափակում է АТМ-ն, նվազեցնում ֆոսֆորացման մակարդակը եւ վերականգնում ծերացող բջիջների ֆունկցիաները:

Գիտնականները ծրագրել են միացության արդյունավետությունը ստուգել կենդանիների մոդելների վրա՝ օրգանիզմների, որոնք արագ ծերանում են դրանց ԴՆԹ-ում մոդիֆիկացիաներ ներարկելու պատճառով: Դրանով հետազոտողները ցանկանում են նաեւ որոշել մարդկանց կյանքի ակնկալվող տեւողությունը, որոնք հավանաբար կստանան այս պատրաստուկը: