Ամերիկացի սպորտային դիետոլոգ Սինթիա Սասսը հետազոտում է, թե ինչպես տարբեր սննդամթերքները կարող են բարելավել սպորտային արդյունքները, վերականգնման տեւողությունը եւ աճեցնել մկանային զանգվածը: Ահա մի քանի սննդամթերքներ, որոնք նա սովորաբար խորհուրդ է տալիս մարզիկներին, եւ որոնցով նա կիսվում է Fox News հեռուստաալիքով:

Ճակընդեղի հյութ՝ էներգիայի համար

Գիտնականներն ապացուցել են, որ այս կարմիր պալարապտուղն ավելի արդյունավետ է էներգիայի բարձրացման համար, քան կոֆեինը:

Մեղր՝ դիմացկունության համար

Մեմֆիսի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ մեղրն անմիջապես մարզումներից առաջ ապահովում է մարզիկների արյան մեջ շաքարի հաստատուն մակարդակը տեւական երկար ժամանակ: Մեղրը նաեւ օգնում է հեծանվորդներին՝ մեծացնելով դիմացկունությունը եւ արագությունը երկար ճանապարահատվածներին: Կարելի է ուտել անմիջապես գդալից կամ ավելացնել ուրիշ ուտեստներին, օրինակ՝ վարսակաձավարի շիլային:

Ոլոռային սպիտակուցը կկանխարգելի մկանային հոգնածությունը

Ոլոռային սպիտակուցի փոշին հարուստ է ճյուղավորված շղթայով ամինաթթուներով, որոնք էլ հանում են հոգնածությունը մարզումների ժամանակ: Փոշու մեջ առկա արգինինն ամրապնդում է իմունիտետը, իսկ լիզինը բարելավում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացումը, ինչը նպաստում է ոսկրերի ամրացմանը: Մեկ ճաշի գդալ ոլոռային փոշին պարունակում է 25 գ սպիտակուց: Ավելացրեք կոկտեյլի մեջ նշի կաթի, դարչինի եւ հատապտուղների հետ միասին:

Հապալաս՝ բորբոքային պրոցեսների նվազեցման համար

Եթե թարմ հապալասն անհասանելի է, ապա գնեք չորացրած կամ սառեցրած հապալաս, որը նաեւ հնարավոր կլինի մարզական պայուսակով տանել մարզումների:

Բալը որպես ցավազրկող եւ ուժերը վերականգնող միջոց

Գիտնականները հայտնաբերել են, որ բալի հյութը զարմանալի կերպով հանգստացնում է ցավը: Թարմ բալ առկա է միայն ամռանը, սակայն կարելի է գնել չորացված եւ սառեցված պտուղներ:

Իշխան ձուկ՝ մկանային զանգվածի ավելացման համար

Յուղոտ ձկներում օմեգա-3 ճարպաթթուները ունեն մի շարք օգտակար առավելություններ՝ կանխարգելում են սրտի հիվանդությունները եւ երկրորդ տիպի շաքարային դիաբետը: Սակայն գիտնականներն ապացուցել են, որ այս ճարպերն ամրացնում են նաեւ մկանները:

Ձմերուկ՝ մկանային ցավերը թուլացնելու համար

Վերջերս իսպանացի հետազոտողները հայտնաբերել են, որ ձմերուկը վերացնում է մկանային ցավերը: Հնարավոր է, որ դրա պատճառը ցիտրուլլինն է, որը պարունակվում է ձմերուկում եւ բարելավում է զարկերակների ֆունկցիան եւ իջեցնում է ճնշումը: Եվ աշխատեք կծել ձմերուկի սպիտակ մասը նույնպես, այնտեղ ցիտրուլլինն ավելի շատ է:

Նուռ՝ մկանային ուժի վերականգնման համար

Նռան մեջ պարունակվող հակաօքսիդանտները բարելավում են հիշողությունը եւ ուղեղի աշխատանքը: Իսկ վերջերս Տեքսասի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են նաեւ, որ նուռն օգնում է վերականգնել մկանային ուժը: Եթե թարմ նուռ հնարավոր չէ գնել, ապա սառեցված պտուղներ առկա են ողջ տարվա ընթացքում: Հալեցրեք եւ ավելացրեք վարսակաձավարի շիլայի, աղանդերի կամ աղցանների մեջ: Լավ օգնում է նաեւ նռան հյութը:

Սուրճ՝ հաջորդ օրվա էներգիա կուտակելու համար

Applied Physiology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ գլիկոգենը՝ օրգանիզմի ածխաջրերի պահեստը, համալրվում է արագ, եթե մարզիկները մարզումներից հետո ածխաջրերն օգտագործում են կոֆեինի հետ միասին:

Ջրկոտեմ՝ ընդդեմ ԴՆԹ-ի վնասումների

Ջրկոտեմից հիանալի աղցան է ստացվում: Նաեւ նրանից կարելի է պատրաստել կոկտեյլ, ինչպես սպանախից:

Մուգ շոկոլադ՝ սթրեսի նվազեցման համար

Մուգ շոկոլադի օգտակար հատկություններն ապացուցվել են բազմաթիվ հետազոտություններով, իսկ European Journal of Nutrition ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը նրանց ավելացրել է նաեւ սթրեսից պաշտպանությունը: Օրվա մեջ վայելեք մուգ շոկոլադի սալիկի մի քանի կտորներ կամ հալեցրեք եւ խառնեք թարմ մրգերի, վարսակաձավարի շիլայի, կոկտեյլի հետ: