Գիտնականները հայտնաբերել են պերիֆերիկ նյարդային համակարգի նախկինում անհայտ գործառույթ. պարզվել է՝ այն, ինչպես նաեւ գլխուղեղը, պատասխանատու է ցավի զգացողության առաջացման համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation ամսագրում:

Հետազոտողները առնետների շրջանում ուսումնասիրել են պերիֆերիկ նյարդային համակարգի հանգույցների՝ գանգլիումների աշխատանքը: Նախկինում կարծում էին, որ դրանք միայն ուղեղի ուղարկած խթաններն են փոխանցում, բայց ընդունակ են նաեւ միմյանց միջեւ տեղեկություններ փոխանակել գամա-ամինոյուղային մոլեկուլների օգնությամբ, որոնք կենտրոնական նյարդային համակարգի կարեւորագույն արգելակող նեյրոմեդիատոր են: Դրանից բացի, կարող են կարգավորել եւ փոփոխել ազդակները, որն ուղարկում է կենտրոնական նյարդային համակարգը:

«Երբ մենք ավելի մանրակրկիտ հետազոտեցինք պերիֆերիկ համակարգը, հայտնաբերեցինք, որ ծայրամասային նյարդային համակարգի կառուցվածքում գոյություն ունի նեյրոնային հաղորդակցության մեխանիզմ: Սա նման է այն բանին, որ յուրաքանչյուր զգայական նյարդ կարծես իր «մինի ուղեղն» ունենա, որն ընդունակ է մեկնաբանել ստացած տեղեկությունը»,- նշել է հետազոտության հեղինակներից Նիկիտա Համփերը:

Առնետների եւ մարդու նյարդային համակարգի նմանությունը թույլ է տալիս կարծել, որ հայտնագործության արդյունքները տարածվում են նաեւ մարդկանց վրա: Սակայն այս մասին վստահաբար հայտարարելու համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, որոնց արդյունքները կարող են հանգեցնել ներգործության միանգամայն նոր մեխանիզմով ցավազրկողների ստեղծման: