Առեղծվածային «փղային հիվանդությունը», որն այլանդակում է Ուգանդայի բազմաթիվ բնակիչների ոտքերը, տարածվել է Աֆրիկայի արեւելքում ոչ թե մակաբուծային որդերի, այլ հրաբխային մոխրի վրա ոտնաբոբիկ քայլելու՝ տեղի բնակիչների սովորության պատճառով։ Այս մասին հայտնում են գիտնականները American Journal of Tropical Medicine and Hygiene –ում հրապարակված հոդվածում։
Աֆրիկյան երկրների շատ բնակիչներ են տառապում այսպես կոչված «փղայն հիվանդությունից»՝ ոտքերի ծանր հիվանդություն, որի դեպքում մաշկն ու ենթամաշկային բջջանյութը սկսում են սերտաճել, հասնելով հսկայական չափերի։ Դրա զարգացման պատճառը, որպես կանոն, Brugia malayi կամ Wuchereria bancrofti տեսակի նեմատոդներով վարակվելն է։ Այդ որդերը ներթափանցում են ավշային համակարգ ու խցանում անոթները, առաջացնելով այտույցներ ու այլ անոմալիաներ, որոնք հանգեցնում են մաշկի ո ւ ոսկորների սերտաճմանը։
Ուգանդայի ԱՆ աշխատակից Քրիստինա Կիհեմբոն պատմում է, որ երկու տարի առաջ Ուգանդայի բժիշկները բախվել են «փղային հիվանդության» առեղծվածային համաճարակի երկրի արեւմուտքում, որտեղ մարդիկ նախկինում երբեք չէին տառապում մակաբուծային ինֆեկցիաներից։ Ուսումնասիրելով հիվանդների ավշային հեղուկի ու հյուսվածքների նմուշները՝ գիտնականները զարմանքով հայտնաբերել են, որ նրանց մարմնում մակաբույծներ չեն եղել։
Ուսումնասիրելով «փղային հիվանդության» առեղծվածային տեսակի զարգացման ավելի քան 50 դեպք, Կիհեմբոն ու նրա գործընկերները անսպասելի եզրակացության են հանգել՝ դրա հարուցիչը ոչ թե որդերն են կամ այլ մակաբուծային արարածները, այլ հրաբուխները, որոնց մոխիրների վրա այդ տարածքների բնակիչները տարիներ շարունակ ոտնաբոբիկ քայլել են։
Բանն այն է, որ հրաբխային մոխիրը հաճախ պարունակում է միկրոսկոպիկ բյուրեղներ, որոնք հանգիստ ներթափանցում են մաշկի միջով ու առաջացնում միկրո-բորբոքումներ։ Նման բորբոքումներն առաջացնում են սպիեր ու ավշային անոթների աստիճանական աճ ու հանգեցնում է նույն հետեւանքներին, ինչ Brugia malayi կամ Wuchereria bancrofti մակաբույծներով վարակումը։
Հիվանդության հետագա տարածումը կանխելու համար գիտնականները խորհուրդ են տալիս տեղի բնակիչներին դաշտերում աշխատելիս կոշիկ հանգնել ու քիչ հավատալ տեղի շամաններին , որոնք համարում են, որ այս հիվանդության պատճառը փղի արտաթորանքն է։






