60 տարեկանից մեծ մարդկանց մեծ մասը գիշերվա ընթացքում մեկ կամ մի քանի անգամ արթնանում է զուգարան գնալու համար: Չնայած սա հասարակ խնդիր է թվում, քնի պակասը կարող է սթրես, գրգռվածություն եւ հոգնածություն առաջացնել, ինչը կյանքի որակի վրա էական բացասական ազդեցություն է ունենում: Գոյություն ունեն նիկտուրիայի մի քանի հնարավոր պատճառներ: Ճապոնացի գիտնականների խումբը հայտնաբերել է, որ սննդակարգում աղի քանակի կրճատումը կարող է զգալիորեն նվազեցնել միզաթողությունը՝ ինչպես ցերեկը, այնպես էլ քնի ընթացքում:

Հետազոտության հեղինակ Նագասակիի համալսարանի (Nagasaki University) մասնագետները հետազոտել են 321 տղամարդու եւ կնոջ, որոնք մեծ քանակով աղ են օգտագործել եւ քնի հետ կապված խնդիրներ ունեցել: Հիվանդներին հրահանգվել է կրճատել աղի օգտագործումը: Նրանց հետեւել են 12 շաբաթ, իսկ աղի օգտագործման կենսաքիմիական չափում են կատարել:

Մասնակիցներից 223-ը աղի օրական օգտագործումը կրճատել է 10,7 գրամից մինչեւ 8,0 գրամ: Այս խմբում գիշերային միզաթողությունը միջինում նվազել է 2,3-ից մինչեւ 1,4 անգամ: Իսկ 98 մասնակիցներ աղի օգտագործումը ավելացրել են օրական 9,6 գրամից մինչեւ 11,0 գրամ, եւ նրանց մոտ միզաթողությունը մեծացել է 2,3-ից մինչեւ 2,7 անգամ: Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ ցերեկային ժամերին եւս միզաթողությունը նվազում է, եթե աղի օգտագործումը կրճատվում է:

Գիշերը զուգարան գնալու համար արթնանալու անհրաժեշտության նվազումը զգալիորեն լավացրել է մասնակիցների կյանքի որակը: