Մինչեւ վերջին ժամանակները կարծում էին, որ Զիկա վիրուսը կարող են փոխանցել միայն Aedes aegypti կարգին պատկանող մոծակները: Սակայն վերջերս Զիկա վիրուսի գենետիկ նյութի հետքեր են հայտնաբերվել նաեւ մեկ այլ՝ ասիական վագրային մոծակի (Aedes albopictus) մեջ, որը որսվել է Բրազիլիայում:
Հայտնի է, որ ասիական վագրային մոծակը կարող է վտանգավոր հիվանդություններ փոխանցել մարդուն, ինչպիսին են՝ դենգե տենդը եւ չիկունգունյա տենդը: Դեռեւս չի կարելի պնդել, որ այս մոծակը կարող է մարդուն վարակել Զիկա վիրուսով, սակայն նրա մեջ այս վիուսի ՌՆԹ-ի առկայության փաստն ինքնին գիտնականների շրջանում լուրջ մտահոգություններ է առաջացնում:
Florida Medical Entomology Laboratory at the University of Florida-ի գիտնական Չելսի Սմարթը նշել է, թե բացառված չէ, որ Aedes albopictus մոծակներն իսկապես կարող են դերակատարում ունենալ Զիկա վիրուսի տարածման մեջ, ուստի կարող են հասարակական առողջությանը մեծ վտանգ սպառնալ:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հետազոտությունները շարունակել եւ Զիկա վիրուսը փոխանցող այլ պոտենցիալ փոխանցողների գտնել: Ըստ որում՝ նա միջատների հետազոտությամբ զբաղվող գիտնականներին խորհուրդ է տվել չափազանց զգույշ լինել:
Սմարթը եւ նրա գործընկերները հետազոտել են բրազիլական մոծակներին ու նրանց ձվերը եւ որձերի մոտ Զիկա վիրուսի ՌՆԹ գտել, սակայն նրանց մոտ կենդանի վիրուսներ չեն հայտնաբերել:
Նրանց հետազոտությունը ներկայացված է Journal of Medical Entomology ամսագրում:






