Գիտնականները բջիջների զտման մեթոդ են մշակել հիվանդությունների բուժման համար: Նոր մեթոդը թույլ է տալիս օրգանիզմի բջիջների թերապեւտիկ զտման միջոցով հաղթահարել օնկոլոգիական եւ մի շարք այլ հիվանդություններ: Գիտական հետազոտության արդյունքները մասնագետները հրապարակել են Cell Stem Cell եւ Scientific Reports պարբերականների էջերում:

Բջջային թերապեւտիկ զանազան մեթոդներով նախատեսվում է հիվանդին որոշակի տեսակի բջիջների ներարկում: Սրա մեջ է մտնում ե՛ւ ոսկրածուծի փոխպատվաստումը, ե՛ւ իմունոթերապիայի որոշ տեսակներ, որոնց նպատակն է օնկոլոգիական հիվանդությունների բուժումը: Սակայն մինչեւ նոր կրողին բջիջների փոխպատվաստումը, դրանք անհրաժեշտ է զտել: Ժամանակակից տեխնոլոգիաների մեծ մասը նախատեսում է հակամարմիններով զտումը, որոնք շփում են հաստատում բջջի մակերեւույթի ռեցեպտորների հետ:

Մինչդեռ Կիոտոյի համալսարանի գիտնականները՝ Հիրոհիդե Սայտոյի ղեկավարությամբ, սինթետիկ հարմարանք են ստեղծել, որը կարողանում է բջջի ներսում ոչ մեծ մոլեկուլներ գտնել: Նոր սարքի օգնությամբ հաջողվել է հաջողությամբ զտել բջջային կառուցվածքների մի քանի տեսակներ, այդ թվում՝ նաեւ սրտի մկանների եւ լյարդի բջիջները: Սինթետիկ սարքի արդյունավետությունը զտելիս ավելի բարձր է, քան հակամարմիններով ստանդարտ զտման դեպքում: Գործիքն աշխատում է ավելի յուրահատուկ մարկերներով, քան հակամարմինները եւ բջջի մակերեւույթի ռեցեպտորները: Սինթետիկ սարքի օգնությամբ զտման մեթոդն ավելի պակաս կործանարար է, քանի որ բջիջների նախնական մշակում չի պահանջում: