Ամերիկացի եւ կանադացի գիտնականները սահմանել են մեդիտացիայով զբաղվելու օպտիմալ տեւողությունը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Consciousness and Cognition ամսագրում:
Գիտնականները ենթադրում են, որ մեդիտացիայի համար բավական է օրական շուրջ 10 րոպե ծախսել: Այդ ընթացքում նվազում է տագնապի մակարդակը եւ բարձրանում ընթացիկ խնդիրների ուղղությամբ կենտրոնացումը:
Մասնագետները նման եզրահանգման են եկել՝ գնահատելով այս պրակտիկայի արդյունքում 82 կամավորների ինքնազգացողությունը: Մասնակիցներին երկու խմբի են բաժանել, որոնց անդամներին պնդրել են համակարգչով խնդիրներ կատարել: Խնդիրը լավագույն հաղթահարել են այն խմբի կամավորները, որոնք ընթացքում շեղվել են՝ մեդիատացիայի համար:
Մեդիտացիան ենթադրում է հատուկ գործողությունների կատարում. որպես կանոն, որոշակի դիրքի ընդունում՝ շնչառակա վարժությունների համադրությամբ: Արդունքում մարդուն հաջողվում է, մասնավորապես, հասնել որեւէ երեւույթի կամ առարկայի ուղղությամբ կենտրոնացման գերագույն աստիճանի: Այս պրակտիկան առօրյա կյանք է մտել Հնդկաստանի եւ Չինաստանի հնագույն կրոնական հոսանքներից:






