Իսրայելցի գիտնականները վերծանել են սեռական տարբերությունների գենետիկ ճարտարապետությունը:
Վեյցմանի (Ռեխովոտ, Իսրայել) ինստիտուտի գիտնականները հետազոտել են մարդու գենոմի 20 հազար գեներ, որոնք սպիտակուցներն են կոդավորում, եւ պարզել են, որ մոտ 6500 գեներ սեռից կախված տարբեր կերպ են կոդավորվում (ակտիվանում): Այս մասին հայտնում է BMC Biology ամսագիրը:
Հետազոտության համար վերցվել են երկու սեռերի 550 առողջ դոնորների հյուսվածքների նմուշները: Իսրայելցի գիտնականներին հաջողվել է հաստատել այն եզրակացությունը, որ գենոմի նույնական լինելու դեպքում մարդկանց սեռական տարբերությունները ձեւավորվում են գեների էքսպրեսիայի տարբերությունների հաշվին:
Արտահայտված տարբերություններ են հայտնաբերվել ոչ միայն վերարտադրողական համակարգի աշխատանքի համար պատասխանատու գեներում, այլ նաեւ այնպիսի օրգաններում, ինչպիսին են սիրտը, լյարդը, գլխուղեղը: Միեւնույն գեները իրենց միանգամայն տարբեր կերպ են պահում հակառակ սեռերի ներկայացուցիչների մոտ: Սա արտահայտվում է նաեւ որոշակի հիվանդությունների հանդեպ հակվածությամբ՝ սիրտ-անոթային հիվանդությունների ու օսթեոպորոզի մեծ հավանականություն կանանց շրջանում, Պարկինսոնի հիվանդության ավելի մեծ տարածվածություն տղամարդկանց շրջանում եւ այլն:






