А վիտամինն անհրաժեշտ է արյան ցողունային բջիջների նորմալ գործառնության համար, իսկ վիտամինի պակասը կարող է այս բջիջների հետ կապված մի շարք խնդիրներ առաջացնել: Այս մասին հայտնել են Գեյդելբերգի համալսարանին առընթեր Քաղցկեղի հետազոտման գերմանական կենտրոնի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Cell հայտնի գիտական ամսագրում:

Հեղինակները նշել են, որ էրիթրոցիտների վերարտադրումը տեղի է ունենում ցողունային բջիջների շնորհիվ: Դրանցից որոշները սովորաբար հանգստի վիճակում են լինում, իսկ ինֆեկցիոն հիվանդությունների, արյան մեծ քանակով կորստի կամ քիմիաթերապիայի դեպքում մոբիլիզացվում են:

Սակայն երբ մարդու օրգանիզմում ռետինոինաթթուն պակասում է, որը A վիտամինի մետաբոլիզմն է, ցողունային բջիջները վնասվում են եւ դադարում են իրենց գործառնությունը նորմալ կատարել, իսկ դրանց պահուստը կրճատվում է: Սա էլ դառնում է արյունաստեղծ պրոցեսի խախտման պատճառը, ինչն, իր հերթին, իմունային համակարգի խանգարում է առաջացնում: Որոշ դեպքերում սա կարող է նաեւ արյան քաղցկեղ առաջացնել:

Հարկ է նշել, որ օրգանիզմում А վիտամինն ինքնուրույն չի սինթեզվում, հետեւաբար անհրաժեշտ է ամեն օր այս վիտամինը պարունակող մթերքներ օգտագործել՝ լյարդ, ձուկ, ձվի դեղնուց, գազար, նաեւ դեղին գույնի մրգեր: