Երկարատեւ ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունն արմատապես փոխում է աղիների միկրոֆլորան եւ կարող է առողջական մի շարք խնդիրներ առաջացնել: Այս մասին նշված է American Journal of Physiology – Gastrointestinal and Liver Physiology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են այն զինվորների առողջական վիճակը, որոնք ուժասպառ անող մարզումային ծրագիր են անցել: Զինվորներից պահանջվում էր դահուկներով մոտ 50 կմ սահել՝ այս ընթացքում հագնելով 45-կիլոգրամանոց ծանր ժիլետ: Նման մարզումները շարունակվել են 4 օր:
Մարզումներից առաջ եւ հետո զինվորներից կղանքի ու արյան նմուշներ են վերցրել: Պարզվել է, որ մարզումային ծրագրի վերջում արյան եւ կղանքի միկրոֆլորան ու մետաբոլիզմը մեծապես տարբերվել են նախնական արդյունքներից: Հավելվել է այն, որ մեզի մուշներում սուկրալոզայի ցուցանիշները զգալիորեն աճել են, ինչը վկայում է աղիքային թափանցելիության մեծացման մասին:
Այսինքն՝ երկարատեւ մարզումները մաշել են աղիների պաշտպանական պատնեշը՝ այն թափանցելի դարձնելով: Արդյունքում՝ աղիներից վտանգավոր բակտերիաները կամ սուբստանցիաները կարող են ընկնել արյան մեջ: Հետեւաբար՝ ֆիզիկական մեծ սթրեսը տարբեր հիվանդություններով (այդ թվում՝ գրգռված աղիների համախտանիշ, դիաբետ, հիպերտոնիա, դեպրեսիա, ճարպակալում, ասթմայ, կոլիտ եւ աղիների քաղցկեղ) եւ համակարգային բորբոքումներով է սպառնում:






