Տանզանիայից սիամական երկվորյակներ Կոնսոլատան եւ Մարիան չեն ցանկանում, որ իրենց անջատեն եւ բաժանեն: Այսօր աղջիկներն իրենց կյանքից միանգամայն գոհ են եւ հրաշալի գիտեն, թե ապագայում ինչ են ցանկանում:
Երկվորյակների ծնողները նրանց ծնվելուց կարճ ժամանակ անց մահացել են: Աղջիկներին որդեգրել է բարեգործական կաթոլիկ կազմակերպությունը, իսկ տեղական իշխանությունների ֆինանսավորման եւ մասնավոր նվիրատվությունների շնորհիվ նրանք տարրական լավ կրթություն են ստացել:
Այսօր աղջիկները 19 տարեկան են եւ շուտով դպրոցը կավարտեն, որից հետո ցանկանում են համալսարան ընդունվել եւ ուսուցիչ դառնալ: BBC-ի հետ հարցազրույցում աղջիկները նշել են, որ ցանկանում են երեխաներին սովորեցնել համակարգչի եւ պրոյեկտորների օգնությամբ: Նրանք կցանկանային նաեւ մեկ մարդու հետ ամուսնանալ:






