Մեծ Բրիտանիայում սպիտակ հացին ֆոլաթթու(վիտամին B9) կավելացվի. կառավարության կարգադրությամբ ընդունված այս միջոցը կօգնի քչացնել ողնաշարի թերություններով ծնվող երեխաների քանակը: Ըստ մասնագետների գնահատականի՝ սա կօգնի կանխարգելել խնդիրները տարեկան ամենաքիչը 300 երեխաների մոտ, ովքեր ծնվում են ողնաշարի երկատմամբ եւ այլ բնածին արատներով:
Ինչպես գրում է Daily Mail-ը՝ հղիանալ ցանկացող կանանց եւ հղիության առաջին ամիսներին նշանակում են ֆոլաթթու: Սակայն հղիությունից առաջ նրանցից որեւէ մեկը հազիվ թե այն օգտագործում է, որի հետեւանքով նրանց սննդակարգում առկա է ֆոլաթթվի անբավարարություն, ասում են դիետոլոգները:
Որոշ փորձագետներ իրենց անհանգստությունն են արտահայտել այն առիթով, որ ֆոլաթթուն հացին ավելացնելով արտադրողները դրանով իսկ նրա ազդեցությանն են ենթարկում ողջ բնակչությանը, իսկ տարեց մարդկանց մոտ դա կարող է թաքցնել B12 ավիտամինոզը, ինչը լրջորեն կարող է վնասել նյարդային համակարգը եւ նույնիսկ աղիների քաղցկեղ առաջացնել:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էրլ Հոուին հայտնել է, որ կառավարությունը սպասում է տվյալների ֆոլաթթվի վերաբերյալ՝ թե ինչքան B9 վիտամին են մարդիկ ստանում բնական ճանապարհով:






