Բակտերիաներն ու վիրուսները մարդու օրգանիզմ են ներթափանցում վարակված թքի, արյան կամ այլ արտադրությունների միջոցով, բայց հաճախ իմունային համակարգն արագ ճանաչում է դրանք ու սկսում պայքարել, այդ պատճառով վարակ չի լինում: Սակայն կա վիրուսների ընտանիք, որը շատ լավ հարմարվում է իմունային համակարգին ու հեշտությամբ շրջանցում դրա պաշտպանությունը: Ներթափանցելով օրգանիզմ՝ դրանք ընդմիշտ մնում են այնտեղ: Խոսքը հերպեսի վիրուսի մասին է:
Helmholtz Centre for Infection Research-ի հետազտողոները բացահայտել են հերպեսի վիրուսի կողմից արտադրվող սպիտակուցը, որն անջատում է իմունային պատասխանը եւ հնարավորություն է տալիս վիրուսին օրգանիզմ թափանցել ու հիմնավորվել այնտեղ: Այս մասին հետազոտողները գրել են PLOS Pathogens ամսագրում:
Գիտնականները կենտրոնացել են հերպովիրուսի տեսանելի ներկայացուցչի՝ ցիտոմեգալովիրուսի ուսումնասիրության վրա, որով վարակված է Գերմանիայի բնակչության գրեթե կեսը: Այն հատկապես վտանգավոր է հղիության ժամանակ՝ պտղի համար:
Հետազոտողները նկատել են վիրուսի կողմից արտադրվող M35 սպիտակուցը, որն ունակ է հաշված րոպեների ընթցաքում զինաթափել իմունիտետը: Վարակված բջջում այդ սպիտակուցն ուղղվում է դեպի միջուկը եւ այնտեղ արգելափակում է իմունային արձագանքը:
Լաբորատոր առնետների մասնակցությամբ փորձարկումները ցույց են տվել, որ M35 սպիտակուցի բացակայության դեպքում օրգանիզմը կարող է հաջողությամբ պայքարել հերպեսի վիրուսի դեմ:






