Մեծ Բրիտանիայի բնակչուհի Մոնիկ Ջեֆրին ծիծաղելիս վնասել է ողը: Հինգ տարի առաջ նա նման վնասվածք է ստացել փռշտալիս: Այս մասին գրում է Daily Mirror-ը:

Կինը պատմել է, որ աշխատավայրում պարանոցի շրջանում ցավեր են սկսվել: Դրանից մոտ մեկ ժամ անց ծիծաղել է ու մասամբ կաթվածահար եղել: Հիվանդանոցում տոմոգրաֆիա են արել եւ հայտնաբերել, որ կինը նորից վնասել է պարանոցի ողերը:

Առաջին դեպքը տեղի է ունեցել հինգ տարի առաջ, երբ Ջեֆրին փռշտացել է: Գլխի կտրուկ շարժումը հանգեցրել է պարանոցի երկու ողերի կոլափսի: Նա չի կարողացել բարձրանալ տեղից, բայց SMS հաղորդագրություն է ուղարկել ամուսնուն, որպեսզի շտապ օգնություն կանչի: Մոնիկը ստիպված է եղել 14 շաբաթ պարանոցի ֆիքսատորով անցկացնել, որը սահմանափակում է գլխի շարժունակությունը:

«Այլեւս ոչ մի ծիծաղ եւ փռշտոց: Հետագայում պետք է ավելի զգույշ լինեմ»,- նշել է Մոնիկ Ջեֆրին: