Բնածին արատների վերաբերյալ ժամանակակից մասնագետների գիտելիքներում լուրջ բացթողումներ կան, պնդում են University of Utah School-ի գիտնականները The BMJ պարբերականում հրապարակված հետազոտությունում։
Գիտնականները ցույց են տվել, որ միայն 20% դեպքերում կարելի է պարզել զարգացման արատի պատճառը։ Դա նշանակում է, որ այդ ոլորտում դեռ շատ բան պետք է անել՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ են որոշ երեխաների ծնվում զարգացման արատով եւ ինչպե՞ս դա կարելի է կանխել։
Գիտնականների տվյալներով՝ լուրջ զարգացման արատներ ի հայտ են գալիս 33 դեպքերից մեկում։ Միայն 2006 թվականին նման արատով 7.9 մլն երեխա է ծնվել։ Դրանց բուժումը բավական թանկարժեք է, իսկ մահացության ցուցանիշը՝ բարձր։ 2013 թվականին ԱՄՆ-ում յուրաքանչյուր 5-րդ երեխա մահացել է նման արատի հետեւանքով։ Իրենց հետազոտության ընթացքում գիտնականները որոշել են պարզել 2005-2009 թվականներին ԱՄՆ-ում ծնված երեխաների շրջանում զարգացման արատի պատճառները։ Այդ տարիների ընթացքում 270.878 ծնունդ է գրանցվել։ 5.538 նորածիններ լույս աշխարհ են եկել զարգացման լուրջ արատներով (շուրջ 2%-ը)։
Բնածին արատի հստակ պատճառը հաջողվել է պարզել միան 20.2% դեպքում (1.114 երեխա)։ 1052-ի մոտ առկա են եղել քրոմոսոմային եւ գենետիկ թերություններ, տերատոգենային գործոններն ազդեցություն են ունեցել 4.1% դեպքում, իսկ 1.4%-i դեպքում խնդիրներ են ծագել նորածին երկվորյակների շրջանում։
43.91 (79.8%) երեխայի բնածին արատի պատճառը չի հաջողվել պարզել։ 3.875 երեխայի շրջանում զարգացման արատի դեպքերը նույնն են եղել, 266-ի դեպքում նման արատով տառապել է հարազատներից մեկը։ Անհայտ ծագման արատների նման մեծ թիվը ցույց է տալիս, որ գիտությունը դեռ չի կարող որոշել մարդու զարգացման ոլորտում պատճառահետեւենաքային կապերը։ Նման բացթողումը կարգավորելու համար անհրաժեշտ է մի շարք մասնագետների համատեղ աշխատանքը, ինչպես նաեւ էմբրիոնների հետազոտության ավելի որակյալ մեթոդներ։






