Իտալացի տղամարդը ծանր վնասվածքներ ստանալուց հրաշքով է փրկվել այն բանից հետո, երբ հետանցքի մեջ բաժակ է խցկել, որը պայթել է եւ մի քանի մասի բաժանվել, երբ նա փորձել է այն հանել:
Հետաքրքիր է, որ տղամարդը բժիշկներին է դիմել տեղի ունեցածից միայն 2 օր հետո: Նրա խոսքով` ինքն իր առողջության համար անհանգհստացել է, չնայած ոչ մի ցավ չի զգացել: 2IRCCS Policlinico San Donato Surgery-ի բժիշկները նրան ռենտգեն են արել, որով պարզվել է, որ 8 սմ-ը 6 սմ-ի վրա տրամագծով բաժակն իսկապես կոտրվել է, եւ բեկորները վնասել են նրա ուղիղ աղին:
Նախկինում կոկաինը չարաշահած հիվանդն անմիջապես վիրահատարան է տեղափոխվել, որտեղ բժիշկները օտար իրը եւ դրա սուր կտորները զգուշորեն հանել են վիրաբուժական հատուկ աքցաններով: Վիրահատությունից հետո հիվանդը բողոքել է փորի ցավերից, որը կարող էր վկայել, որ բաժակի բեկորները կարող էին մնացած լինել աղիներում: Սակայն հետագա հետազոտությամբ այս տարբերակը հերքվել է` ոչ մի բեկոր չէր մնացել:
Հիվանդին հոգեբանական օգնություն է առաջարկվել, բայց նա հրաժարվել է եւ հաջորդ օրը դուրս է գրվել: 3 ամիս հետո իտալացին ամբողջական բժշկական հետազոտության է ենթարկվել, որով պարզվել է, որ նրա հետանցքը լիովին ապաքինվել է:
Այս մասին հաղորդվում է BMJ Case Reports ամսագրում:







