Շվեդ գիտնականները հայտնել են 4 գլխավոր գործոնի մասին, որոնք ուղղակիորեն կապված են մարդու կյանքի տեւողության մեծացման հետ:

Մասնագետները նշում են, որ խոր ծերության հասնելուն նպաստող առողջ կենսակերպի անհրաժեշտ տարրերն են՝

  1. ծխելուց հրաժարվելը,
  2. պարբերական ֆիզիկական ակտիվությունը (շաբաթական առնվազն 150 րոպե),
  3. սպիրտային ըմպելիքների չափավոր օգտագործումը (շաբաթական 14 ալկոհոլային միավորից ոչ ավելի, մեկ միավորը հավասար է օղու մոտ 30 գրամին),
  4. սնուցող նյութերի եւ վիտամինների հավասարակշռված պարունակությամբ սննդակարգը:

Հետազոտությանը մասնակցել է 45-ից 83 տարեկան ավելի քան 33 հազար տղամարդ եւ 30 հազար կին: Դիտարկումների սկզբին (1998 թվական) մասնակիցներից ոչ մեկի մոտ քաղցկեղային եւ սիրտ-անոթային հիվանդություններ չեն գրանցվել:

2014 թվականին հետազոտության ավարտին նախնական խմբում կյանքից հեռացել է ավելի քան 8,5 հազար տղամարդ եւ 6,5 հազար կին: Մահացության պատճառների պարզումը հաստատուն կապ է ցույց տվել կենսակերպի եւ կյանքի տեւողության միջեւ:

Օրինակ՝ եթե բոլոր պատճառներից մահվան հավանականությունը միջինում որպես միավոր ընդունվի դիտարկվող առնվազն 2 գործոնի համար, ապա նրանց համար, ովքեր կատարում են 4 կետը, այն ավելի քան 2 անգամ փոքր կլինի՝ 0,47 տղամարդկանց համար եւ 0,39 կանանց: Գիտնականները հաշվել են, որ սա կյանքի միջին տեւողության մեծացմանը համապատասխանում է 4,1 եւ 4,9 տարով համապատասխանաբար:

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Internal Medicine-ում: