Ռուս գիտնականները կարողացել են պարզաբանել, թե ինչպես է գործում վարիկոզի լազերային բուժումը, հայտնում են Հեռավորարեւելյան դաշնային համալսարանից:

«Լազերային ճառագայթման օգտագործման հետեւանքով արյան եռքն է համարվում մարդու երակների վարիկոզ լայնացման հաջող բուժման գլխավոր գործոնը: Նման եզրակացություն է կատարել ռուս հետազոտողների խումբը՝ Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի Կենսաբժշկության դպրոցի դոցենտ Արտեմ Կիսելյովի մասնակցությամբ: Գիտնականների կարծիքով՝ այս պրոցեսի հետագա հետազոտությունը կօգնի պարզեցնել բժշկական տեխնոլոգիան եւ այն բնակչության համար ավելի էժանացնել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կիսելյովի խոսքով՝ վարիկոզը լազերով են բուժում արդեն մոտ 20 տարի, բայց այս մեթոդի ֆիզիկական սկզբունքը մինչեւ վերջ հասկանալի չէր: «Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ էնդոթելերը վնասվում են արյան վրա ջերմաստիճանային ներգործության հետեւանքով: Եռացող արյունը ծավալուն տաք շիթեր է ստեղծում, որոնց հետեւանքով երակի պատը սկսում է փակվել»,- նշել է գիտնականը:

Հիմա ֆլեբոլոգների (երակաբան) մեծ մասն աշխատում է հատուկ սարքավորմամբ, որը երակները մշակում է շրջանաձեւ լուսատար ունեցող լազերով: Եթե հետագա հետազոտություններով գիտնականների եզրակացությունները հաստատվեն, ապա հնարավոր կլինի այս միջամտության համար ավելի պարզ եւ էժան ճակատային լուսատարներ օգտագործել: