30-ամյա ավստրալուհի Ռեբեկա Լին, որը 116 կգ էր կշռում, մի օր որոշում է, որ անպայման պետք է նիհարի:
Աղջիկը նման որոշում կայացնում է այն բանից հետո, երբ ընդունելություններից մեկի ժամանակ բժիշկը հարցնում է, արդյո՞ք երբեւէ ցանկանում է երեխա ունենալ: Եթե այո, ստիպված է վերանայել իր կենսակերպը, հակառակ դեպքում, անառողջ սննդի հանդեպ սերը կարող է նրան զրկել երեխա ունենալու հնարավորությունից:
Ռեբեկան ստիպված է լինում ամենօրյա սննդակարգից բացառել «աղբային» սնունդը, այդ թվում՝ պիցցան, որը նա գրեթե ամեն օր էր ուտում: Նա նաեւ սկսել է մարզասրահ հաճախել, չնայած դժվարությամբ է իրեն ստիպել դա անել. մտավախություն ուներ, որ կծիծաղեն իր վրա: Նրա մտավախությունն արդարացել է. առաջին իսկ օրը մարզասրահում նա ծաղրով լի հայացքներ է նկատել: Բայց դա նրան չի կանգնեցրել. նա շարունակել է սպորտով զբաղվել եւ առողջ սննդակարգի հետեւել:
Շուրջ մեկ տարի անց կինը 36 կգ է կորցրել: Հիմա նա շուրջ 80 կգ է կշռում:
Նշենք, որ կարծիք կա, որ պիցցայից ու նման այլ ուտեստներից հրաժարվելն իսկապես դժվար է, քանի որ եթե մարդը հաճախ է դրանք ուտում, որոշակի կախվածություն է ձեռք բերում: Միչիգանի համալսարանի աշխատակիցները նշում են, որ օրգանիզմը վարժվում է կիսաֆաբրիկատներին:






