Ասիական խոհանոցի հայտնի համեմունք քրքումը եւ սանդալի ծառի այուղը կարող է օգնել ճառագայթային թերապիայի՝ ռադիոդերմատիտի տարածված կողմնակի էֆեկտի դեմ պայքարում: Այս մասին հաղորդում են Mangalore Institute of Oncology-ի գիտնականները:
Նրանց անցկացրած հետազոտությանը կրծքագեղձի քաղցկեղի բուժման ընթացքում ճառագայթային թերապիա անցնող կանայք են մասնակցել: Նրանց երկու խմբի են բաժանել. առաջին խումբը տարածված մանկական յուղ է օգտագործել, մյուս խումբը՝ քրքումով կրեմ: Հետազոտությունը 5 շաբաթ է տեւել: Հետազոտողները հայտնաբերել են, որ քրքումով կրեմն ավելի արագ է հանգստացնում մաշկն ու պայքարում ռադիոդերմատիտի դեմ ավելի արդյունավետ է պայքարում, քան մանկական յուղը:
Բանն այն է, որ քրքումի բաղադրիչ քրքումինը հակաբորբոքային եւ հակաօքսիդանտ հատկություններ ունի, այդ պատճառով էլ այն արդյունավետ բուժում է խոցերը:
Վերջին հետազոտությունների տվյալների համաձայն՝ քրքումը կանխում է օստեոպորոզը, շագանակագեղձի քաղցկեղն ու դեմենցիան:






