Johns Hopkins University-ի գիտնականների մշակած նոր մեթոդը կարող է ավելի հստակ որոշել բջիջների տարիքը, քան ավանդական մեթոդները:

Նոր մեթոդն օգտագործում է բջջային եւ մոլեկուլյար գործոնների մեծ հավաքածու։ Հաշվի են առնվում նաեւ բջիջների կենսաֆիզիկական հատկությունները (օրինակ՝ բջիջների բաժանվելը եւ էներգետիկ պահուստը), որոնք կարող են ցույց տալ տարիքը։

Մարդու իրական (նրա բջիջների) տարիքի որոշմանը վերաբերող նախկին հետազոտությունների ժամանակ կենտրոնանում էին այնպիսի գործոնների վրա, ինչպիսին են հյուսվածքների եւ օրգանների աշխատանքը։ Իսկ գենետիկները, որպես կանոն, բջիջներն անտեսում էին՝ կենտրոնանալով գենետիկայի եւ էներգետիկայի վրա։ Իսկ հիմա ուշադրության կենտրոնում են հայտնվել բջիջները։ Գիտնականները կատարել են դերմայի (մաշկի ծածկույթի շերտերից մեկը) անալիզ, որոնք վերցրել են 2–ից մինչեւ 96 տարեկան մարդկանցից։

Այնուհետեւ այս բջիջների բնութագրերը անցկացրել են ալգորիթմ անալիզատորով, որն օգնել է բավականին ճշգրիտ որոշել դրանց տարիքը։ Ըստ որում՝ տարիքի որոշման համար կենսաֆիզիկական գործոններն ավելի հուսալի հիմք են եղել, քան կենսամոլեկուլյարը։ Հարթակը մշակողների խոսքով՝ նման անալիզի շնորհիվ հնարավոր է արագացված բջջային ծերացումը հայտնաբերել  մինչեւ տեսանելի ախտանիշների արտահայտվելը։ Եվ բժիշկը նման դեպքում հիվանդին կարող է խորհուրդներ տալ, օրինակ՝ փոխել կենսակերպը, խմել դեղերի կուրս եւ այլն։