Հղիության ժամանակ հակադեպրեսանտներ ընդունելը  չի մեծացնում աուտիզմով կամ Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունը: Նման եզրակացության են եկել Նյու Յորքի Մաունթ Սինայ հոսպիտալի գիտնականները:

Հաշվարկելով վտանգի մնացյալ բոլոր գործոնները` գիտնականները նկատելի կապ չեն հայտնաբերել երեխայի մտավոր խանգարումների եւ հղիության ժամանակ հակադեպրեսանտներ ընդունելու միջեւ: Մտավոր խանգարումները որոշվում են IQ-ի 70-ից ցածր մակարդակով, եթե իտելեկտի նման պակասն ազդում է երեխայի առօրյա կյանքի վրա: Նման խանգարումներին են վերաբերում Դաունի համախտանիշը եւ աուտիկ սպեկտրի խանգարումները:

Journal of the American Medical Association-ում հրապարակված հետազոտությունը եւս մեկ փաստարկ դարձավ գիտնականների վեճում, որոնք չեն կարողանում համաձայնության գալ հղիների շրջանում հակադեպրեսանտների օգտագործման վտանգավորության կամ անվտանգության հարցում:

Այս տարվա ապրիլին ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են, որ հակադեպեսանտները ապագա երեխայի մոտ 81 տոկոսով մեծացնում են աուտիզմի ու հպերակտիվության եւ ուշադրության դեֆիցիտի համախտանիշի հավանականությունը: Ի դեպ, այս հետազոտության հեղինակներն ընդունել են, որ մասնակիցների թիվը չափազանց քիչ է եղել, եւ չի կարելի միանշանակ եզրակացություններ կատարել: Այնուհետեւ` տառացիորեն մեկ օր հետո հրապարակվել է Ինդիանայի համալսարանի գիտնականների եւս մեկ հետազոտություն, որոնք կապ չեն գտել հակադեպրեսանտների եւ զարգացման խանգարումների (ինչպիսին են Դաունի համախտանիշը եւ աուտիզմը) միջեւ:

Ժամանակագրական առումով վերջին հետազոտության ընթացքում գիտնականներն օգտագործել են ազգային բազայի 179,007 երեխաների տվյալները, որոնք Շվեդիայում են ծնվել 2006-ից 2007 թվականներին: Փոքրիկներին հետեւել են ծնվելու պահից մինչեւ մտավոր խանգարումների հետ կապված որեւէ ախտորոշում կատարելու պահը կամ մինչեւ երեխաների մահանալը: Հետազոտողների ուշադրության ոլորտում հայտնված բոլոր փոքրիկներից մտավոր ինչ-ինչ խանգարումներ են հայտնաբերվել 0,9 տոկոսի մոտ` այն երեխաների շարքում, որոնց մայրիկները հղիության ժամանակ այս դեղերն օգտագործել են: