Լոռամրգին արդեն վաղուց սուպերմթերք է համարվում` հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ, որոնք նվազեցնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը: Այժմ University of Massachusetts Amherst-ի գիտնականները պնդում են, որ լոռամրգին օգտակար է նաեւ աղեստամոքսային համակարգի վիճակը բարելավելու պատճառով:

Նրանց իրականացրած հետազոտությամբ պարզվել է, որ աղիներում օգտակար մանրէներն աճում են, երբ լոռամրգից ածխաջրեր են ստանում: Իսկ աղիների առողջ միկրոֆլորայի պահպանումը թույլ է տալիս պահպանել ե´ւ ֆիզիկական, ե´ւ հոգեկան առողջությունը:

Աղիների միկրոֆլորան ազդում է ծերացման, արթրիտի առաջացման վտանգի, դեպրեսիայի, օնկոլոգիական հիվանդությունների եւ սրտի հվանդությունների վրա: Պրոֆեսոր Դեւիդ Սելայի ղեկավարությամբ գիտնականներն ասում են, որ լոռամրգիի հավելումը գործում է որպես հրաշալի պրեբիոտիկ, որը նպաստում է օգտակար ֆլորայի աճին: Այս հատապտղի մեջ (նրա բջիջների պատերին) շաքար է պարունակվում` կսիլոգլյուկաններ, որոնք միկրոֆլորայի համար չափազանց օգտակար են:

Լոռամրգիի բջիջների պատերի մեծ մասը չի յուրացվում, այդ թվում` կսիլոգլյուկանները: Այս պատճառով, ցավոք, անհնար է դրական փոփոխությունների հասնել: Գիտնականները ստիպված էին լաբորատորիայում լոռամրգիից առանձնացնել շաքարը եւ մաքրել` այն տալով աղիների բնակիչներին` բիֆիդոբակտերիաներին: Այս բակտերիաների որոշ տեսակներ մեծ հաճույքով են սնվում  կսիլոգլյուկաններով եւ արդյունքում թվական աճ են ունենում: